Բոչելլին սիրում է հեծանիվ վարել…

Անդրեա Բոչելին դեռ մանկուց փայլում էր իր երաժշտական ունակություններով, ինչի համար էլ ծնողները նրան թույլ տվեցին հաճախել դաշնամուրի դասերի վեց տարեկանից: Նա ծնվել է 1958թ. սեպտեմբերի 22-ին Տոսկանիայում (Իտալիա):

Երգիչը մանկուց աչքերի հետ կապված խնդիր ուներ` գլաուկոմայի ծանր տեսակ, որի պատճառով միայն մեկ աչքով էր տեսնում, սակայն նա վերջնականապես կուրացավ 12 տարեկանում, երբ ֆուտբոլ խաղալիս գնդակով հարված ստացավ աչքին:

«Ինձ փորձում էին բուժել ամենատարբեր վիրահատական եղանակներով, այդ թվում նաև տզրուկաբուժությամբ, սակայն ամեն ինչ անօգուտ էր»,-  մի անգամ իր հարցազրույցներից մեկում ասել է երգիչը: Առաջին մարդը, ով հասկացավ` դասական երաժշտությունն օգնում է տղային և հանգստացնում է նրա աչքերի ցավը, Անդրեայի մայրն էր: Բավական էր` նա միացներ փոքր նվագարկիչը, տղան միանգամից հանգստանում էր և մոռանում ցավի մասին:

Հետո արդեն Անդրեայի սերը երաժշտության հանդեպ ավելի մեծացավ և փոքրիկ տղան սկսեց ֆլեյտա և սաքսոֆոն նվագել, սակայն հենց իր ձայնն էր լինելու նրա իդեալական երաժշտական գործիքը:

Դպրոցն ավարտելուց հետո Անդրեան իրավաբանական կրթություն ստացավ Պիզայի համալսարանում:

Բոչելլին կնոջ` Վերոնիկա Բերտիի հետ

1970-ին նա նվաճեց իր առաջին հաղթանակը` մասնակցելով երգի մրցույթին «O sole mio»կատարումով: 1987-ին Բոչելլին ծանոթանում է իր ապագա կնոջ` Էնրիկայի հետ: Նրանք ամուսնանում են 1992-ի հունիսի 27-ին, իսկ արդեն փետրվարին ծնվում է նրանց առաջնեկը` Արմոսը, իսկ 1997-ին` նրանց երկրորդ որդին` Մատտեոն: Քանի որ Անդրեան գրեթե միշտ բացակայում էր տանից, զույգն Էնրիկայի պահանջով ամուսնալուծվում է: Հենց այդ նույն տարում Անդրեան հանդիպում է իր այժմյան կնոջը` Վերոնիկա Բերտիին: Շուտով լույս աշխարհ է գալիս նրանց դուստրը` Վիրջինիան:

 Այսպիով, օպերային արվեստով տարված երիտասարդ տենորը սկսում է վոկալի դասերի հաճախել` զարգացնելով իր երաժշտական ունակությունները: Որպեսզի վճարեր երգի դասերի համար, Բոչելլին ստիպված էր տեղի բառերում դաշնամուր նվագել: Նրան նկատում է երգչուհի, դերասանուհի և երաժշտական պրոդյուսեր Կատերինա Կազելլին, և Անդրեան հնարավորություն է ստանում 1994թ.-ին իր նորամուտը տոնել օպերային բեմում` «Սան Ռեմո» փառատոնին երգելովՎերդիի «Մակբեթ» օպերայում: Սեպտեմբերին Պավարոտտին անձամբ է հրավիրում երիտասարդ տենորին մասնակցելու իր հայրենի քաղաքում` Մոդենայում տեղի ունենալիք համերգային ծրագրին:

Հենց այդ տարի էլ, Անդեային պատիվ է ընձեռնվում երգել Սուրբ Ծննդյան տոնին, Հռոմի Պապիներկայությամբ:

Մի անգամ լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ երաժշտություն է ինքը նախընտրում` օպերային, թե փոփ, տենորը պատասխանել է. «Ես երբեք վատ չեմ վերաբերել փոփ երաժշտությանը, սակայն ինձ ավելի լավ եմ զգում օպերային բեմին: Գերադասում եմ երգն առանց բարձրախոսների, կենդանի նվագախմբի ուղեկցությամբ»:

Իր հարցազրույցներից մեկում Բոչելլին ասել է. «Միշտ անհրաժեշտ է մարմնի և հոգու տոնուսը բարձր պահել, միշտ պետք է ձգտել սեփական հանգիստն օգտակար անցկացնել` ամբողջովին օգտագործելով այն ժամանակը, որ ունենք: Շարժումը, ակտիվ կյանքը, սպորտը միշտ գրավել են ինձ դեռևս մինչև իմ երաժշտական կարիերայի սկիզբը»:

Բացի ձիասպորտից, Բոչելլին սիրում է հեծանիվ վարել` ամենևին չմտահոգվելով փողոցում ընթացքող մեքենենարի առկայությամբ: Ինչպես խոստովանում է երգիչը, ինքը լիովին վստահում է իտալացի վարորդներին:

Տենորը նաև բիլիարդ է խաղում և շատ հաճախ էլ` հաղթում. «Սա սովորության հարց է: Պարզապես պետք է կրկին ու կրկին փորձել, ինչպես մնացած բոլոր հարցերում»,-ասում է նա: Իսկ դահուկասպորտում իր առաջին քայլերը երգիչը կատարել է  լեռներում հանգստանալիս:

Մի անգամ էլ, երբ Բոչելլիին հարցրել են` արդյոք ինքը չի վախենում սպորտով զբաղվել ու ռիստկի դիմել, նա պատասխանել է. «Ռիսկը նույնն է բոլորի համար` անկախ ֆիզիկական կարողություններից: Ռիսկ է` արդյոք քո օդապարիկը բացվեց, թե ոչ: Այստեղ ոչ պակաս ռիսկ կա, քան եթե օրինակ թռչեք ինքնաթիռով կամ էլ փողոցն անցնեք չթույլատրված վայրից»:

Անդրեա Բոչելլին ձայնագրել է 13 ալբոմ, որոնք աշխարհում վաճառվել են շուրջ 70 միլիոն օրինակով: 1999-ին  «Գրեմմիե մրցանակաբաշխության ժամանակ Լավագույն նոր արտիստ (Best New Artist) անվանակարգում գնահատվել է երկրորդ անգամ, որտեղ ներկայացվել էր դասական  երաժշտության բաժնում: «Կախարդական սուրը» անիմացիոն ֆիլմի համար Բոչելլիի և Սելին Դիոնի «The Prayer»  դուետն արժանացել է Ոսկե գլոբուսի: Անդրեա Բոչելլին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում Sacred Arias ալբոմի համար: Այս ալբոմը ամբողջ աշխարհում վաճառվեց 5 միլլիոն օրինակով, դառնալով դասական ժանրում երգող արտիստի ամենամեծ վաճառքն ունեցող ալբոմը: Իսկ 1997թ.-ին Բոչելլին դարձավ աշխարհում ամենամեծ վաճառքն ունեցող իտալացի երգիչը, ում Romanza ալբոմը վաճառվեց շուրջ 20 միլլիոն օրինակով:

Լիա Սայադյան

 

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s