Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք. էստաֆետը փոխանցված է

Երևանն իրոք արտասովոր էր` տոնական, գունագեղ ու բազմազան: Մեր մայրաքաղաքի տարբեր փողոցները, պուրակներն ու այգիները լցված էին տոնական շնչով: Մեկնարկեցին Երևանը գրքի համաշխարհային մայրարաղաք միջոցառումները:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում գրքի իսկական տոն էր: ԳԱԿ-ը հանրությանը ներկայացրեց «ArmBookExpo» միջազգային ցուցահանդեսը, որտեղ ընթերցողները կարող էին ծանոթանալ բազմալեզու և տարբեր թեմաներով գրքերի: Ցուցասրահներում ներկայացված էին ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան (Եգիպտոս. Լիբանան, Լեհաստան. ԱՄՆ, Անգլիա և այլն) հրատարակության գրքեր:

Շարունակելով ճանապարհը, Հանրապետության հրապարակում կարելի էր ականատեսը լինել նկարչական մի մեծ տոնի բաց երկնքի տակ: Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների շուրջ 6500 աշակերտներ ու ստեղծագործող պատանի նկարիչներ «ԱմրաԳՐԻ՛Ր ապագադ» խորագրով կավճանկարի և գեղանկարի միջոցով արտահայտում էին օրվա խորհրդի նկատմամբ իրենց վերաբերմունքը: Երեխաներն իսկապես ոգևորված էին, իսկ նկարներում գերակշռում էին հայոց եռագույնը, մաշտոցյան գրերը և տոնական այլ խորհրդանիշներ: Նկարող մանուկներին ու պատանիներին հանդիպեցին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ  Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Իսկ մայրաքաղաքի այգիներում ու պուրակներում կարելի էր ականատես լինել զանազան թատերական ներկայացումների, դասական կամ ջազզ երաժշտության կատարումների, պոեզիայի ընթերցումների…

Լուսանկարները` Մուշեղ Հովսեփյանի

Վահան Տերյանի արձանի մոտ, օրինակ, ժամանակակից երիտասարդ գրողներն ու ընթերցասերները ներկայացնում էին ինչպես հեղինակային պոեզիա, այնպես էլ մեր դասական գրողների ստեղծագործությունները:

Պետական երաժշտանոցի հարևան այգում էլ բեմահարթակը դպրոցականներինն էր, ովքեր «Իմ դպրոցի անունն է…» թատերական փոքրիկ ներկայացումների շարք էին  պատրաստել: Մասնակցում էին հայ և օտարազգի գրողների անվանակիր երևանյան դպրոցների աշակերտները:

Դե իսկ տոնական օրվա ավարտին երևանցիները վայելեցին աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելլի բացօթյա համերգը Ազատության հրապարակում:

Սա միջոցառումների մի մասն է միայն և դեռ սկիզբը…

This slideshow requires JavaScript.

Լիա Սայադյան

Լուսանկարները` Մուշեղ Հովսեփյանի 

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s