«Վարք հավերժության»-ը` միասնության խորհրդանիշ

Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Մոսկովյան-Տերյան խաչմերուկի հարակից տարածքում տեղի ունեցավ ֆրանսաբնակ քանդակագործ Դավիթ Երևանցու «Վարք հավերժության» անվանումով բրոնզաձույլ, 3 մետր բարձրությամբ խորհրդանշական քանդակի բացումը: Բացման արարողությանը ներկա գտնվեցին ու մասնակցեցին ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Քանդակը Դավիթ Երևանցու նվերն է Մայր հայաստանին: Այն ձուլվել է Պրահայում (Չեխիա)` մոսկվաբնակ գործարար Արթուր Ջանիբեկյանի հովանավորությամբ: Ճարտարապետն է Ռուբեն հասրաթյանը:

«Մշո ճառընտիրը» հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիր մատյանն է: Այն գրվել է և ծաղկվել է 1200-1202թթ.

Երզնկայի Ավագ վանքում` Բաբերդի տաունտեր Աստվածատուրի պատվերով: Գրիչը Վարդան Կարնեցին է, ծաղկողը` Ստեփանոսը:  Երևանի «Մշո ճառընտիրը» ի սկզբանե ունեցել է 660 թրեթր: մատյանը մշակվել է 1 ամսական հորթի կաշվից, քաշը 28 կիլոգրամ է: Ձեռագիրը ըստ տարվա տոների` ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների ու ներբողների ժողովածու է, որի համար կոչվում է նաև «Տոնական»:

«Մշո ճառընտիր» մատյանը 1202թ. հափշտակել է Բաբերդի այլազգի դատավորը և 2 տարի Խլաթում թաքցնելուց հետո` 1204թ.-ին 4000 արծաթով վաճառել է Մշո Առաքելով վանքին (գումարը հավաքվել է հավատացյալ ժողովրդի հանգանակությամբ): Մինչև 1915թ. Ձեռագիրը պահվել է վանքում: Մեծ եղեռնի օրերին երկու հայուհիներ մատյանը երկու մասին են բաժաներ (ծանր լինելու պատճառով) և հասցրել Հայաստան:

Ներկայում «Մշո ճառընտիր» մատյանի 601 թերթը (առանց կազմի, երկու մասին բաժանված) պահվում է Երևանի Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիոտւտ Մատենադարանում, 17-ը` Վենետիկում:

Ինչպես Երևանցին է ասում,  քանդակը միասնության խորհրդանիշն է, «…հենց այդ երկու կանանց միասնության, ինչի շնորհիվ «Մշո ճառընտիր» մատյանը դարերի խորքից հասել է մինչև մեր օրերը»:

Ստեղծվել են նաև քանդակի տասը փոքր օրինակները, որոնցից մեկը, ինչպես ասաց քանդակագործը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն նվիրել է Հռոմի Պապին, իսկ մնացածը Երևանցին նախատեսում է նվիրել  մի շարք անվանի մարդկանց:

This slideshow requires JavaScript.

Լիա Սայադյան

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s