Ես զգում եմ, որ գիտակցությունը հոգնում է սահմանումներից.Արամ Պաչյան

Լուսանկարը Մուշեղ Հովսեփյանի

Կայացավ արձակագիր, էսսեիստ Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպի շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» գրահրատարակչությունը Հայաստանում առաջին գրական գործակալության հետ համագործակցությամբ:

Թեև հեղինակը խորհուրդ է տալիս վեպը կարդալ 16-ից բարձր տարիքի անձանց,
մենք չէինք կարող այս առիթը բաց թողնել և չգրել իրադարձության մասին, քանի որ մեր պատանի ընթերցողն արդեն հասցրել է կարդալ Արամ Պաչյանի պատմվածքներից և նրան ճանաչում է հարցազրույցներից:

«Ինչի մասին է կյանք անունով հայտնությունը. չգիտեմ: Ինչի մասին է տխրությունը, չարությունը, ցավը. չգիտեմ. ինչի մասին է Երկիր մոլորակի տարիքը, կաթով «Ամերիկանոն», կոզինախը, երջանկությունը, չեմ կարող ասել. չգիտեմ: Ես զգում եմ, որ գիտակցությունը հոգնում է սահմանումներից: Վեպում հայացքներն ուղղված են ժեստերին ու շարժման ընթացքին»,- ասում է հեղինակը:

Ինչպես ինքն է նշում, գրքում հարցերը կտրուկ են դրված, ոճային անցումները նույնպես: «Փորձ եմ արել համակարգել կարեկցանքի մոդելը և անսպասելի խղճի առկայությունը, որ հանկարծակի զարթնում է տղաների մեջ բանակում: Տարբեր հնարքներով փորձել եմ այնպես անել, որ լեզուն թույլ տա ինձ նկարագրել գեղեցիկը»:

Շնորհանդեսին պաչյանասերները շատ էին. ընկերները, ընթերցողները և, իհարկե, հայ երիտասարդ գրողներ և գրականագետներ, ովքեր նույնպես իրենց կարծիքը հայտնեցին հեղինակի և նրա ստեղծագործության մասին:

Գրող, հրապարակախոս Հովհաննես Չարխչյան. «Արամ Պաչյանն այն գրողն է, ով միշտ որևէ անակնկալ է մատուցում: Կարևոր է, երբ գրողը անընդհատ որոնման մեջ է, փնտրում է նոր ձևեր, նոր մոտեցումներ, որոնք էլ յուրաքանչյուր անգամ անակնալի տեսքով մատուցվում են ընթերցողին»:

Լուսանկարը Մուշեղ Հովսեփյանի

Լուսանկարը Մուշեղ Հովսեփյանի

Գրող, հրապարակախոս Կարեն Անտաշյան. «Պաչյանը ճանաչելի հեղինակ է, լավ առումով ճանաչելի: Խնդիրների շրջանակը, որ դառնում է նրա գրականութան թեման, շատերին է հոգեհարազատ, շատերի անձնական մտահոգությունն է: Ամենակարևորը ժամանակակից է մտածողությամբ, հեղինակ է, որի տեքստը զերծ է տարեբր տեսակի նախապաշարմունքներից` քաղաքական, կրոնական, ազգային, որոնք էլ ամենից առաջ վնասում են լավ գրականությանը»:

Վերադառնալով «Ցտեսություն, Ծիտ» վեպին հեղինակը նշում է. «Ուզում եմ հիշել Անտոնեն Արտոյի ազնիվ ու մեծ խոսքերը. «Գրում եմ համոզվելու համար, որ չեմ կարողանում գրել»: Իսկ մինչ չգրես ու չավարտես, չես կարող համոզվել: Չնայած համոզմունքները կասկածելի մետաֆորներ են, պատմվածքներիս ժողովածուից հետո վեպը ևս մեկ հնարավորություն էր համոզվելու, որ ինձ մոտ ոչինչ էլ չի ստացվում, բայց ճշմարիտ և բացառիկ ստեղծագործություն գրելու երազանքը խորն էր`զավեշտի աստիճան: Ես նարցիսիզմով չեմ տառապում, բայց վախենում եմ, որ կմոռանան ինձ: Իմ կողմից գեղագիտական չափման մեջ այդքան կարևորած աշխարհների իրականության ու երևակայության միջով էլ կուզեի հիշվել ընթերցողի կողմից, որպես վերջին կատարող: Հուսով եմ` վեպը կարդալուց հետո կլինեն մարդիկ, ովքեր հեգնանքով կժպտան ու կանցնեն, և մարդիկ` ովքեր նամակ կգրեն ինձ»:

Պաչյանը նշեց, որ վեպի վրա ազդեցություններ կան թե’ ամերիկյան գրականությունից, օրինակ ներքին գիտակցության հոսքը, որ օգտագործվել է ստեղծագործությունում, թե Նաբոկովից, և թե Կոստան Զարյանից, որն, ինչպես ինքը նշեց, եղել է իր առաջին ուսուցիչը գրականության ասպարեզում: Վերջում հավելեց, որ այժմ աշխատում է մեկ ուրիշ գրքի վրա, որ նվիրված է միջնադարի հայ մանկրանկարչությանը: «Քանի որ տեխնոլոգիաները փոխվել են ինչպես միջնադարում, այնպես էլ հիմա, ես փորձում եմ ներկայացնել , թե ինչպես է նորն ընդունվել դեռևս այն ժամանակ: Արդեն 70 էջ գրել եմ»:

This slideshow requires JavaScript.

Զարուհի Բաթոյան, Լիա Սայադյան

Լուսանկարները` Մուշեղ Հովսփյանի

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s