Ասուլիս տվեցին երեխաները

Հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը երեխաների մասնակցությամբ մամուլի ասուլիս էր հրավիրել:

Երեխաները խոսեցին նաև իրենց հասակակիցների անունից, մի շարք խնդիրներ բարձրաձայնեցին ու լրագորղներին ներկայացրին նաև դրանց լուծման տարբերակները:

Թիվ 105 ավագ դպրոցի շրջանավարտ Ռուբինա Դավթյանն անդրադարձավ դպրոցում առկա խնդիրներին, քանզի կարծում է, որ հենց այնտեղ էլ հիմնականում խախտվում են երեխաների իրավունքները: Նա նշեց, որ քիմիայի, ֆիզիկայի և ֆիզկուլտուրայի դասաժամերի լիարժեք անցկացման համար անհրաժեշտ պայմաններ ու տեխնիկա չկա:

Նա խոսեց հատկապես ֆիզկուլտուրայի դասերին առնչվող խնդրի մասին: Շատ դպրոցներում անհետաքրքիր են դասերը և երեխաները ամեն կերպ խուսափում են դրանց մասնակցելուց, իսկ ուսումնական տարվա վերջում կանգնում են գնահատական ստանալու խնդրի առջև:  Ուսուցիչները միշտ չէ, որ խրախուսում են երեխաներին, քանի որ ոչ բոլոր դպրոցներում են բավարար աջակցություն ցուցաբերում և համապատասխան գիտելիք տալիս այս կամ այն մարզաձևի կամ սպորտային խաղերի մասին:

Այնինչ կան դպրոցներ, որ բավականին լավ փորձ ունեն սպորտային տարբեր ակումբներ ունենալու և դրանցով երեխաների ֆիզիկական դաստիարակությունը կազմակերպելու համար: Բոսկետբոլի կամ թենիսի ակումբներ են գործում ուսուցիչների նախաձեռնությամբ:

Ռուբինան նշեց նաև, որ թենիսի և շախմատի ներմուծումը դպրոցական ծրագիր շատ դրական ազդեցություն է ունեցել և որ երեխաներն իսկապես հետաքրքված են և մեծ սիրով են մասնակցում դրանց:

Շարունակելով ֆիզկուլտուրայի դասերի թեման, Արման Գրիգորյանն ավելացրեց, որ շատ դպրոցներում հաշմանդամություն ունեցող երեխաները չեն մասնակցում ֆիզկուլտուրայի դասերին, որովհեևտև նրանց համար ուսուցիչները կամ տնօրինությունը որևէ բան չի նախաձեռնում: Իսկ իրենք պարզ է որ չեն կարող բոլորի նման մասնակցել դասերին: <<Ցավալի է, բայց ծնողների ու ուսուցիչների բացթողումներն այստեղ շատ են: Մանկուց պետք է երեխային օգնել, որ նա ինտեգրվի ու դառնա հասարակության լիարժեք անդամը: Չի լարելի անըդհատ շեշտել, որ նա հաշմանդամ է ու մեկուսացնել բոլորից>>,- ասաց Արմանը: Երեխաները խոսեցին նաև դահլիճների ջեռուցման խնդրի մասին:

Ռուբինան էլ իր հերթին ավելացրեց, որ նկատել է հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ շատ ուսուցիչների անտարբեր վերաբերմունքը: Նրա խոսքով ուսուցիչներից ոմանք անտեսում են հաշմանդամություն ունեցող աշակերտներին ու վերջիններս լիարժեք կրթություն ստանալ չեն կարողանում, այնինչ համադասարանցիները հատուկ ուշադրություն և հոգատարություն էին ցուցաբերում իրենց դասընկերոջ հանդեպ: «Ինքս ականատես եմ եղել, թե ինչպես է հաշմանդամ աշակերտը միշտ վերջին նստարանին նստում իսկ ուսուցիչն էլ անուշադրության մատնելով նպաստում է, որ երեխան դուրս մնա դասապրոցեսից»,- ասաց Ռուբինան:

«Այբ» ավագ դպրոցի աշակերտուհի Շուշանիկ Բասմաջյանը խոսեց Եվրոպայում և Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների համար ստեղծված հնարավորությունների, դրանց միջև եղած տարբերությունների մասին: Շուշանիկն անկեղծանում է, որ երբ Եվրոպայից վերադարձավ, հասկացավ, որ մեր երկրում ոչ թե հաշմանդամություն ունեցող մարդիկ են քիչ, այլ նրանց համար մեր երկրում հանգստի, կրթության, ազատ տեղաշարժվելու և պարզապես հասարակությանն ինտեգրվելու համապատասխան պայմաններ չկան:

Շուշանիկը խոսեց նաև մարզերի, գյուղական համայնքների երեխաների որոշ խնդիրներ ու նշեց, որ ի տարբերություն մայրաքաղաքում բնակվողների, մյուս երեխաները չունեն հանգստի տարրական պայմաններ, իրենց ազատ ժամանցը հետաքրքիր կազմակերպելու, ստեղծագործական և այլ ակումբների անդամակցելու հնարավորություն:

Շուշանիկը անդրադարձավ նաև դպրոցում գործող բուժկետերին, որոնք գրեթե չեն գործում. «Կան բուժքույրեր, որ իրենց տանից են անհրաժեշտ դեղորայքը բերում, որովհետև բավարար օգնություն չեն ստանում»,- փստում է Շուշանիկը:

Թիվ 189 դպրոցի աշակերտ Մուշեղ Հովսեփյանը նախ շնորհավորեց նորընտիր ԱԺ պատգամավորներին և հորդորեց նրանց չմոռանալ, որ Հայաստանում երեխաներ էլ են բնակվում, որ պաշտոնավարության ընթացքում հաճախ հիշեն ու անդրադառնան նրանց խնդիրներին: Մուշեղը խոսեց երեխաների ստեղծագործելու իրավունքի մասին, նշեց, որ շնորհաշատ երեխաներ շատ կան, ինչին նպաստում են նաև տարբեր խմբակների, արվեստի դպրոցների առկայությունը, սակայն տեղեկատվության պակասն այս ոլորտում կարևոր խնդիր է. «Հեռուստատեսության ու մյուս ԶԼՄ-ների դերն այս գործում շատ կարևոր է: Ոչ բոլոր երեխաներն են տեղյակ այդ ծրագրերի մասին, եթե բավարար չափով ինֆորմացիա տրամադրվի` մասնակիցներն ավելի շատ կլինեն: Ուզում եմ նշել նաև, որ երեխաների մեծ մասն իր իրավունքներից անտեղյակ է ու լավ կլիներ, եթե այդ մասին պատմող հոլովակներն ու առհասարակ մանկական հաղորդումները շատ լինեին» -ասաց Մուշեղը: Ավագ դպրոցի աշակերտի համար կարևոր է նաև այլազգի և հայ երեխաների շփումն ու փորձի, գիտելիքների փոխաակումը: Նա որպես օրինակ պատմեց «Իմ մասին»մեդիաակումբի շրջանակներում Ուռեկիում կայացած միջազգային ճամբարի մասին, որին մասնակցում էին Ադրբեջանի,  Վրաստանի, Չեչնիայի մեդիաակումբների երեխաները և երիտասարդները:

Երեխաները համոզմունք հայտնեցին, որ բավարար ուշադրության ու հոգատարության առկայության դեպքում մեր երկրում ապրող բոլոր երեխաների իրավունքները պաշտպանված կլինեն: Նրանց կարծիքով ոչ մի խնդիր չի լուծվի, եթե այդ մասին բոլորը լռեն:

 Անի Պետրոսյան       

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s