Մատչելի Երևան. երազանք` իրական դառնալու ակնկալիքով

“Հույսի կամուրջ” ՀԿ-ի երիտասարդները փակցնում են իրենց երազանքները

«Ուզում եմ, որ բոլոր ցուցանակները (հատկապես հուշարձաններին ծանոթացնող) լինեն նաև Բրայլյան այբուբենով… »

«Ուզում եմ, որ բոլոր կրթական համակարգերը մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար»…

«Շատ եմ ցանկանում, որ  բոլոր այգիները հարմարեցված լինեն սայլակ օգտագործող և կույր մարդկանց համար»

«Ուզում եմ` Երևանի ավտոբուսները բացվող թեքահարթակներ ունենան սայլակով ուղևորների համար…»

«Ուզում եմ բոլոր գրադարանների մուտքերը թեքահարթակ ունենան, փողոցներում ձայնային ազդանշաններով լուսակիրներ լինեն…»

Այսպիսի ցանկություններ այսօր  «Երազանքների պատին» փակցրեցին «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի պատանի լրագրողները, Մեդիաակումբի անդամները, ինչպես նաև երիտասարդները:

15 օր շարունակ «Երազանքների պատին» մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն ունեին կիսվելու իրենց առաջարկներով ու ցանկություններով, կապված մայրաքաղաքի հետ, որոնցից լավագույնները կիրականացվեն Ամերիաբանկի կողմից Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ցանկություններն անպայման պետք է լինեին «Ավելին իրագործելու ազատություն» կարգախոսի ներքո և վերաբերեին Երևանի արտաքին ձևավորմանը:

Այս նախաձեռնությանը հունիսի 19-ին մասկացեցին «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության պատանիներն ու երիտասարդները, ովքեր «Երազանքների պատին» կիսեցին քաղաքի մատչելիության հետ կապված իրենց ցանկությունները: Նրանք ուզում են Երևանը մատչելի տեսնել բոլորի, մասնավորապես հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:

Նախաձեռնությանը մասնակից հաշմանդամ և ոչ հաշամանդամ երեխաներն ու պատանիները, քաջ գիտակցում էին,, որ այն քաղաքը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, հարմար է բոլորին:
Ժամանակն է, որ Երևանը դառնա նաև հաշմանդամություն ունեցող երեխաներինն ու չափահասներինը, ովքեր մյուսներից պակաս չեն սիրում իրենց քաղաքը:

This slideshow requires JavaScript.

Լիա Սայադյան 

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s