Մենք հասարակությանը կապում ենք գրքին…

Մարկես, Մոպասան, Դուրյան,  Էքզյուպերի, Մոնտեն… Սրանք այն հեղինակներն են, որոնց ի թիվս այլոց, այսօր կարդում էին Կասկադում` «Բացօթյա ընթերցանության փառատոն»-ի ժամանակ: Փառատոնն այս տարի կազմակերպվում է արդեն երրորդ անգամ  ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, այն ընդգրկվել է «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» միջոցառումների շարքում։ «Բացօթյա ընթերցանության փառատոն»-ի նպատակն է միավորել երիտասարդությանը, վերացնել հասարակական վայրերում ընթերցելու բարդույթը, ամրապնդել սերը գրքի հանդեպ ու զարգացնել բացօթյա ընթերցելու մշակույթը:

«Բացօթյա ընթերցանության փառատոն»-ի կազմակերպիչ Արմեն Սուքիասյանը, պատմելով փառատոնի մեկնարկի մասին, ասաց.  «Երեք տարի առաջ մենք որոշեցինք չլինել բողոքողների շարքերում: Մեզ պետք չեն թմբուկներ: Մենք ցանկանում էինք փոփոխություններ մտցնել, ու հենց դրա  համար գործիքներ մշակեցինք, որոնցից մեկը ընթերցանության ֆլեշմոբն էր: Այն այսօր այնքան է հասունացել ու մեծացել, որ դարձել է չորսօրյա փառատոն»:

Կազմակերպիչները փաստում են, որ այս երեք տարիների ընթացքում ամենաընթերցված գիրքը շարունակում է մնալ Անտուան դը Սենտ-Էքզուպերիի  «Փոքրիկ իշխանը», իսկ մասնակցիների թվի մասին էլ նշում են, որ վերջին երկու տարիների ընթացքում նրանց թիվը կրկնապատկվել է` 350-ից հասնելով 700-ի, իսկ այս տարի` չորսօրյա փառատոնին կազմակերպիչներն ակնկալում են  ավելի քան 5000 մասնակից:

«Մենք հասարակությանը կապում ենք գրքին ու «ընթերցանությունը բաց երկնքի տակ» մտցնում ենք շրջանառության մեջ որպես տերմիններ»,- ասում են կազմակերպիչները:

Փառատոնի կազմակերպիչ Էդուարդ Լևանյանը ավելացրեց նաև, որ չորսօրյա փառատոնին ընդառաջ կազմակերպվել է նաև  ընթերցանության շրջագայություն: Մայիսի 26-ից հունիսի 4-ը ֆլեշմոբի մասնակիցները  շրջագայել են  Հայաստանի 14 մարզային քաղաքներով և երեք գյուղերով` հանրային մարդաշատ վայրերում բացօթյա ընթերցանություն կազմակերպելով:

Փառատոնի մասնակիցները կարևորելով նախաձեռնությունը նշում էին.

Լալա Հովեփյան. «Շատ եմ գնահատում ընթերցանույանը և այս միջոցառումը հիանալի հնարավորություն է ընթերցանությունը որպես երևույթ սերմանելու և տարածելու մարդկանց մեջ:

Էլեն Չավուշյան. « Փառատոնի հիմքում դրված է ընթերցանության տարածումը երիտասարդության մեջ, իսկ դա ամենակարևորն է մեր օրերում: Քանի որ հիմա շատ քիչ են կարդում, իսկ նմանատիպ ակցիաների ու փառատոնների միջոցով հնարավոր կլինի գոնե մի փոքր խթանել ընթերցանությունը երիտասարդների շրջանում»:

Սա «Բացօթյա ընթերցանության փառատոն»-ի դեռևս առաջին օրն էր: Միջոցառումները տևելու են ևս երեք օր: Այնպես որ առիթը բաց մի թողեք ևս մեկ անգամ հաղորդակցվելու գրքին…

This slideshow requires JavaScript.

Լիա Սայադյան

Advertisements

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s