Սա յուրահատուկ անձնագիր է, որ տարածում է հայի անունն ամբողջ աշխարհում. «Ոսկե ծիրան» 2012

Ազնավուրի հրապարակում բազմաթիվ լրագրողներ, կինոսերներ ու կինոգետներ և պարզապես հետաքրքվող մարդիկ էին: Բոլորն էլ այստեղ էին հավաքվել մեկ առիթով` դիմավորելու «Ոսկե ծիրանը»:

Այո, հենց այսօր մեկնարկեց   «Ոսկե ծիրան» Երևանի ամենամյա 9-րդ միջազգային կինոփառատոնը: Մեկնարկեց, իր հետ բերելով բազում անակնկալներ:

Փառատոնի գլխավոր հովանավոր «Վիվա-Սել» ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց. «Սա յուրահատուկ անձնագիր է, որ տարածում է հայի  անունն ու ինքնությունը ամբողջ աշխարհում,  տարբեր ազգերի մոտ: Ամեն տարի ականատես ենք լինում, որ  ավելի շատ թվով մարդիկ են գալիս մասնակցելու փառատոնին տարվեր երկրներից և այդպիսով ավելի լավ են ճանաչում Հայաստանն ու հայերին»:

Բացման արարողության ժամանակ  Կաննի փառատոնի մրցանակակիր Վիկտոր Էրիսեն և Էլդար Շենգելայան արժանացան «Փարաջանովյան թալեր» մրցանակին` համաշխարհային կինոյում վաստակի համար: 1976 թվականին Սարգիս Փարաջանովը բանտախցում շշերի կափարիչների վրա եղունգով փորագրել է դրամներ և անվանել դրանք «Թալերներ»: Այսօր «Թալերներ»-ը Ս.Փարաջանովի թանգարանում են` Երևանում: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակը այդ դրամներից մեկի արծաթյա պատճենն է:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյան. «Ինձ թվում է` կինոյի տոնն արժանի է Երևանին: 9 տարվա մեջ փառատոնն ապացուցեց, որ հայերը շատ են սիրում կինորավեստը: Մենք ունենք հիանալի հանդիսատես, որ սիրում է մշակույթի, արվեստի ֆիլմեր ու  հեղինակային կինո: Եվ այն երիտասարդները որոնք այս 9 տարիների ընթացքում աճեցին ու զարգացան, այսօր արդեն հանդես են գալիս միջազգային փառատոններում` ներկայացնելով իրենց ֆիլմերը»:

Կինոփառատոնի տնօրենը նաև հավելեց, որ այս  տարի Հայաստանից մի քանի անգամ ավելի շատ ֆիլմեր են ներկայացված, քան նախորդ տարիներին:

Այս տարի «Ոսկե ծիրան»-ը մեկնարկեց խորհրդանշական գրական ստեղծագործության էկրանավորմամբ:  Կինոփառատոնն այս տարի ազդարարվեց Համո Բեկնազարյանի` 1926թ. ստեղծված «Շոր և Շորշոռ» կատակերգությամբ (ըստ` Մ.Բագրատունու պատմվածքի), որը ներկայացվեց Վահագն Հայրապետյանի և իր ջազ-խմբի` հատուկ «Ոսկե ծիրանի» համար մշակված նոր երաժշտական ձևավորմամբ և կենդանի կատարմամբ:

This slideshow requires JavaScript.

 Լիա Սայադյան

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s