«Հիմա ստիպված ես պայքարել լսարանի համար». Ագնիեշկա Հոլանդ

«Ոսկե ծիրան» Երևանի ամենամյա 9-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն այս տարի աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր Ագնեշկա Հոլանդն է: «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ներկայացվում է նրա` Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի նոմինանտ «Խավարում» ֆիլմը: «Ոսկե ծիրանը» Հոլանդին կշնորհի «Փարաջանովյան թալեր» մրցանակը:   

Ագնիեշկա Հոլանդը ծնվել է Լեհաստանում` ռեժիսորների ընտանիքում: «Ես ամեն կերպ փորձեցի այնպես անել, որ գոնե աղջիկս այլ ճանապարհ ընտրի, սակայն նա համառեց: Այժմ ինձ շատ է օգնում»,- ասում է ռեժիսորն ու խոստովանում, որ բավական դժվար է, երբ ընտանիքում բոլորը ռեժիսորներ են, «հատկապես ընտանեկան լուսանկար անելիս»:

 Կինոռեժիսորի ֆիլմերն ամենատարբեր ժանրերի են և դրանցում շոշափվում ու ուսումնասիրվում են թե’ հոգեբանական, թե կրոնական և թե քաղաքական հիմնահարցեր: Հոլանդի «Խավարում» ֆիլմը  անդրադառնում է Երկրորդ համաշխարհային պատերազմում լեհ հրեաների ճալկատագրին: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա և պատմում է Լվով քաղաքի ջրմուղագործ պան Սոխայի մասին, ով իրեն քաջ ծանոթ ստորգետնյա կոյուղում թաքցնում է նացիստական արհավիրքներից խուսափած մի խումբ հերաների:

 «Խավարում» ֆիլմի սյուժեյի մասին ռեժիսորը նշում է. «Ոչ թե ես եմ ընտրել թեման, այլ հենց թեման է ինձ ընտրել երկար տարիներ առաջ և ես դարձել եմ դրա գերին: Երբ այս նյութով առաջին ֆիլմը նկարեցի, համարեցի, որ վերջացրել եմ այն: Սակայն հետո կրկին վերադարձա նույն թեմային»:

  Ագնիեշկա Հոլանդը նշում է, որ ֆիլմի գլխավոր հերոսի` Լեոպոլդ Սոխայի ընտանիքի անդամներից երկուսին` նրա թոռնուհուն ու ծոռնուհուն,  հանդիպել է միայն ֆիլմի ` Լեհաստանում ցուցադրությունից հետո:  Մինչև ֆիլմի նկարահանումը, չնայած երկար որոնումներին, այնուամենայնիվ չի հաջողվել գտնել նրա ընտանիքի անդամներից որևէ մեկին: «Ինձ համար բավական մեծ ցնցում էր, երբ հայտվեցին նրա ժառանգները: Բավական հուզված էի, երբ պետք է ցույց տայի  ֆիլմը Քրիստինա Հիգերին` նրա բարեկամուհուն: Սակայն բարեբախտաբար նա ասաց, որ զգացական մեծ ազդեցության տակ է գտվում և համարում է, որ ամեն ինչ շատ ճիշտ է ներկայացված ֆիլմում»:

 Ագնիեշկա Հոլանդն այն եզակի կին ռեժիսորներից է, ում հաջողվել է աշխատել ու կայանալ հոլիվուդում: Միացյալ նահանգներում նա  հատկապես հայտնի է «Օսկարի» նոմինանտ «Զայրույթի բերք», «Եվրապա, Եվրոպա» և «Ուորներ Բրոդերս» ընկրեւոյթնա հետ ստեղծված «Օլիվեր, Օլիվեր» ու «Գաղտնի այգին» ֆիմերով:

 Հոլանդի ֆիլմերը ներկայացվել են աշխարհի ամենահեղինակավոր փառատոններում և մրցանակաբաշխություններում: Արժանացել է Կաննի , Գդանսկի, Բեռլինի, Մենրեալի, Վենետիկի, «Ոսկե գլոբուս» մրցանակների: Հոլանդի ֆիլմերը երեք անգամ նոմինացվել են Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» համար:

  Ինքը` կինոռեժիսորը նշում է. «Մրցանակներն, իհարկե, միշտ էլ հաճելի են, քանի որ դրանք ապացույցն են այն բանի, որ քո ֆիլմը ճանաչում է ձեռք բերել: Իմ կարծիքով մրցանակներն ավելի շատ ֆիլմերի, այլ ոչ թե ռեժիսորների համար են: Քանի որ դրանք նպաստում են ֆիմի տարածմանն ու  առաջխաղացմանը: Հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է բարդ ֆիլմերին»:

Լիա Սայադյան

Advertisements

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s