Ես ինձ երբեք սպիտակ ագռավ չեմ զգացել

Էյմի Մալինզն աշխարհի հիսուն ամենագեղեցիկ կանանց ցուցակում է` ըստ People ամսագրի: Նա 100 մ խոչընդոտավազքի աշխարհի եռակի ռեկորդակիր է հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում:

2001-ին դարձել է L’Oreal ընկերության դեմքը, մի քանի հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների ղեկավար է:

«Մայրս դեռ փոքրուց ինձ բացատրում էր, որ այնպիսին չեմ, ինչպիսին բոլորը, սակայն ես երբեք ինձ դժբախտ չեմ զգացել և սպիտակ ագռավ չեմ եղել իմ ընկերների ու համադասարանցիների շրջանու»:

Էյմին ծնվել էր ստորին վերջույթների ոսկրային խնդիրներով, և մեկ տարեկանում բժիշկները ստիպված էին անդամահատել նրա ծնկներից ներքև:

Էյմին դեռ վաղ տարիքից սովորել է պրոթեզներով քայլել, հաճախել է սովորական հանրակթական դպրոց Փենսիլվանիայում, զբաղվել է սոֆտբոլով և թենիսով, իսկ բարձր դասարաններում հաղթել է լեռնադահուկասպորտի բոլոր մրցավազքերում:

Միջնակարգ դպրոցից հետո աղջիկը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության դրամաշնորհային մրցույթում հաղթող է ճանաչվում և սկսում է սովորել Ջորջթաունի ամենահեղինակավոր համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Դա մեկն էր այն երեք դրամաշնորհներից, որոնք ամեն տարի խաղարկվում են ամերիկացի դպրոցականների միջև: Մալինզը սովորում էր, իսկ ամռանը պրակտիկա էր անցնում Պենտագոնում:

Սովորելու տարիներին Էյմին տեղեկանում է հաշմանդամություն ունեցող մարզիկների մրցումների մասին: Որոշում է ինքն էլ մասնակցել թեթև ատլետիկայի մրցումներից մեկին, թեև մինչ այդ վազքուղի երբեք դուրս չէր եկել: Նա 19 տարեկան էր, և ոտքերի պրոթեզները պատրաստված էին փայտից և պլաստիկից:

«Հանդիպումից առաջ մի քանի շաբաթվա ընթացքում ես վազում էի սովորական քարքարոտ հողի վրա, որպեսզի տեսնեմ, թե որքան հեռավորություն կարող եմ հաղթահարել: 50 մետրն ինձ համար բավարար էր, քանի որ դրանից ավելին վազելիս արդեն շնչահեղձ էի լինում»:

Վազքի մրցումների ժամանակ, որոնք առաջինն էին նրա կարիերայում, նա առաջին անգամ տեսավ մարդկանց, ովքեր պրոթեզներ էին կրում: Այդ մրցավազքի ժամանակ նա առաջ անցավ ազգային ռեկորդակրից 300-ական վայրկյանով և հաշմանդամություն ունեցող մարզիկների շրջանում 100 մետր վազքի մրցումներում ԱՄՆ-ի նոր ռեկորդ սահմանեց հենց առաջին փորձից: Այսպես աղջկա թաքնված տաղանդը սկսեց երևան գալ:

Մեկ տարի ու երկու ամիս անց աղջիկն արդեն Ատլանտայի պարալիմպիկ խաղեր ուղևորվող հավաքականի կազմում էր: Սակայն օլիմպիադան Էյմիի համար դարձավ միաժամանակ և° վերելք, և° ձախողում:

Մինչև մեկնարկի օրը նա չէր տեսել իր մրցակցուհիներին ու չգիտեր նրանց ցուցաբերած արդյունքների մասին: Մրցավազքից միայն 20 րոպե առաջ փակցրեցին մրցակցուհիների արդյունքները: Էյմին այնտեղ էր եկել ինքնավստահ, անվախ, եկել էր ոսկու համար: Նա եկել էր մասնակցելու միանգամից երկու մրցաձևում` 100 մետր վազքի և հեռացատկի: Նա նորագույն պրոթեզներով էր: Եվ ահա Էյմին մոտեցավ մասնակիցների արդյունքների ցուցապաստառին:

«Սկզբում այնտեղ իմ անունն էր ցուցադրվում` իմ սահմանած համաշխարհային ռեկորդով` 15,77: Այնուհետև հաջորդ տողում գրվեց 12,8 արդյունքը, հետո 12,2: Ես մտածեցի` ի±նչ է կատարվում:

Եվ երբ բոլոր մարզուհիներին հրավիրեցին ավտոբուս նստելու, տեսա, որ մյուս բոլոր մարզուհիները ոտքերի խնդիրներ չունեն, նրանց միայն ձեռքերն են անդամահատված»:

Նախկինում նա երբեք չէր պարտվել, բայց աշխարհի մարզական ամենակարևոր մեկնարկի ժամանակ նա եզրագծին հասավ ամենավերջինը` վիրավորանքից շնչահեղձ լինելով: «Ես պարտվեցի, բայց դրանք իմ կյանքի ամենակարևոր մրցումներն էին, քանի որ դա պարալիմպիդա էր»,և ասում է նա հետո:

Չնայած այս պարտությանը` Էյմին Ատլանտայում համաշխարհային նոր ռեկորդներ սահմանեց հեռացատկում և վազքում` պրոթեզներ կրող մարդկանց մրցումներում: Էյմին ընդհանրապես առաջին աղջիկն էր, ով երկու անդամահատված ոտքերով մասնակցում էր հեռացատկի մրցմանը, ու դեռ ավելին` հաղթում էր:

Այս աղջկա կենսագրությունը չի սահմանափակվում միայն սպորտով: Մի անգամ Էյմիին հրավիրեցին լուսանկարվել նորաձևության ժամանակակից ամսագրի համար: Իսկ մի քանի ամսից հրավիրեցին Լոնդոն` հայտնի մոդելավորող Ալեքսանդր Մաքկուինի մոտ ֆոտոսեսիայի: Մալինզը եկավ, սակայն մի պայման դրեց:

Իհարկե, ֆոտոսեսիան լավ է, բայց ինքը պետք է դուրս գա նաև նորաձևության հարթակ մյուս բոլոր մոդելների հետ:

«Նորաձևության առաջին ցուցադրության ժամանակ ոչ ոք չասկացավ, որ պրոթեզներով եմ, մարդիկ կարծեցին, թե դրանք պարզապես փայտե ճտքակոշիկներ են»:

Այդ ժամանակից Էյմին կոչ է անում պրոթեզավորմանը վերաբերվել իբրև արվեստի. «Իսկ ով ասաց, որ արվեստը, ձևը և գործառույթը պետք է առանձնացված լինեն»,և ասում է Էյմին:

Այսօր Էյմի Մալինզը ամենապահանջված հռետորներից մեկն է Ամերիկայում: Նա ոգեշնչում է մարդկանց իր ելույթներով:

Շարունակում է աշխատել նաև որպես մոդել, իսկ 2001-ին դարձավ L’Oreal ընկերության դեմքը: Բացի այդ, Էյմին ղեկավարում է մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնց թվում են նաև հիմնադրամներ, որոնցից մեկը, օրինակ` զբաղվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքի տեղավորման խնդիրներով, իսկ մյուսն օգնում է հաշմանդամ և ոչ հաշմանդամ մարզիկներին ավելի կատարելագործվելու և ինքնահաստատվելու սպորտում:

Լիա Սայադյան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s