Երաժիշտը ստվերում

Քայլում էի փողոցով, երբ հանկարծ ականջիս հասավ գեղեցիկ երաժշտության ձայն: Մի տարեց տղամարդ ակորդեոն էր հրաշալի նվագում, պարզ ու մաքուր ձայնով երգում: Հիացմունքս շատ մեծ էր, պատրաստ էի երկար կանգնել և հիանալ նրա երգով ու երաժշտությամբ: Անցորդներից ոմանք նույնպես հաճույքով լսում էին և գումար նետում ակորդեոնի տուփի մեջ, իսկ ոմանք էլ անտարբեր հեռանում էին: Շատ էի ցանկանում մոտենալ և զրուցել նրա հետ:

Պարզեցի, որ Լևոն պապիկն արդեն 4 տարի է` ինչ նվագում է փողոցում: Նա երաժշտական կրթություն չի ստացել: Պարզապես դեռ մանկուց շատ է սիրել երգն ու երաժշտությունը: Ընդամենը վերցրել է ակորդեոնը, շատ է աշխատել և հասել է արդյունքի: Լևոն պապին պատմում է.«Սկզբում նվագում էի գետնանցումներում և, անկեղծ ասած, շատ էի ամաչում, իսկ հետո սկսեցի նվագել դրսում` արևի, անձրևի տակ»: Նա երգում և նվագում է իր ընտանիքին օգնելու համար, իսկ թե որտե°ղ է հիմնականում նվագում, այդ հարցին պատասխանում է.«Երազումս որ կողմը տեսնեմ, այնտեղ էլ կգնամ, ինձ համար նշանակություն չունի»:

Պապիկն անաղարտ կատարում էր հայկական ժողովրդական երգեր: Նա մեծ տպավորություն գործեց ինձ վրա: Եվ ակամա մտքովս անցավ, որ կան մարդիկ, ովքեր ունեն փող, անուն, չեն փայլում իրենց ձայնային տվյալներով, սակայն ունեն թանկարժեք տեսահոլովակներ: Բայց կան մարդիկ, ովքեր ուղղակի տաղանդ են, սակայն մնում են ստվերում:

Ինչու է այդպես:

Մելինե Լևոնյան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s