Ամեն ինչ չափի մեջ եմ սիրում

Դերասան Սերգեյ Դանիելյանը: Դերասանական արվեստով սկսել է զբաղվել 27 տարեկանից: Սովորել է Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի պատմաանգլիական ֆակուլտետում, այնուհետև` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում, հենց այս ժամանակ էլ սիրել է դերասանությունը:

-Որքան գիտեմ` հաճախ եք փոխել դպրոցները, ի՞ նչն էր պատճառը:

— Դպրոցը սարսափելի մղձավանջ էր ինձ համար, ես չէի հասկանում, թե ի°նչ էին ուզում ինձանից այդ 10 տարվա ընթացքում, վատ էի սովորում, այդ իսկ պատճառով սովորել եմ 149-րդ, Կամոյի և Չեխովի դպրոցներում:

-Երբ որևէ կերպար եք կերտում, ի՞ նչն է առավել կարևոր Ձեզ համար:

— Չեմ կարող ասել, ամեն ինչն էլ կարևոր է` ուսումնասիրում եմ բոլոր կերպարները և հետո ներկայացնում եմ դրանք:

Ո՞ ր ներկայացման մեջ եք պատրաստվում այժմ խաղալ:

— Պատրաստվում եմ խաղալու «Ինչպես ես դարձա տղամարդ» և «Խանգարող հանգամանք» բեմադրություններում, որոնք կներկայացվեն հոկտեմբերին կամերային թատրոնում:

Դերասանական արվեստից զատ ինչո՞ վ եք զբաղվում:

— Սիրում եմ զբաղվել լրագրությամբ, գրում եմ հոդվածներ «ԱռավոտըՇանթում» հաղորդման համար, որն ինքս եմ վարում և մեծ հաճույքով:

Ինչպե՞ ս եք վերաբերվում սերիալներին:

— Սերիալներին լավ եմ վերաբերվում, կան լավ և վատ սերիալներ: Ես խաղում եմ լավ սերիալներում, ինչպես յուրաքանչյուր աշխատանք ունի իր դրական և բացասական կողմերը: Սիրում եմ, երբ ամեն ինչ լինում է չափի մեջ, իսկ եթե դա այդպես է, ապա լավ է: Սիրում եմ, երբ սերիալներում խոսում են գրական հայերենով, օրինակ` այն սերիալում, որտեղ ես էի խաղում, հիմնականում այդպես էին խոսում:  «Առավոտը Շանթում» հաղորդաշարի կերպարը երկար եմ ուսումնասիրել, խոսում էի պարսկահայերեն, այդ իսկ պատճառով այն շատ սիրված էր պարսկահայերի կողմից:

Եթե այլընտրանք լիներ, կհրաժարվեի՞ ք դերասանի մասնագիտությունից:

— Այլընտրանք շատ կա, բայց ես դա եմ սիրում:

Մելինե Լևոնյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s