Անհնարինը հնարավոր դարձնելով

Դեյտոն Վերեբերը 11 տարեկան է, ինչպես իր մյուս հասակակիցները, նա նույնպես ակտիվ կյանք է վարում` ունենալով բազմաթիվ նախասիրություններ: Դեռ 11 ամսականում Դեյտոնը հիվանդանում է, և բժիշկները ստիպված հեռացնում են տղայի ձեռքերը և ոտքերը: Որոշ տարիների դժվարություններից հետո Դեյտոնը կարողանում է իր ընտանիքի հետ միասին հաղթահարել այդ ամենը, իսկ այժմ զբաղվում է ըմբշամարտով և, ինչպես ինքն է ասում, ցանկանում է ապացուցել բոլորին, որ մեծ կամքի և ցանկության դեպքում ամեն բան կստացվի անգամ ամենադժվարին իրավիճակներում:

և Ինձ ուղղակի դուր էգալիս սպորտով զբաղվելը, և եսգիտեմ, որ կարող եմ ամեն ինչ անել: Պետք է ուղղակի հավատալ և առաջ շարժվել:

Փոքրիկ մարզիկն ունի երկու եղբայր` Թաիլերը և Ջասթինը, նրանք նույնպես զբաղվում են ըմբշամարտով:

-Շատ են եղել պահեր, երբ հիասթափվել եմ, մտածել, թե ոչինչ չեմ կարող անել, և ուղղակի պետք է համակերպվել այն մտքի հետ, որ մյուսներից թույլ և տարբեր եմ: Բայց հիմա կարծիքս փոխել եմ և կարծում եմ` անհնարինը հնարավոր դարձնելով կարող ես ապացուցել դիմացինիդ, որ ուժեղ ես և դու ևս կարող ես նրանց նման լինել, անգամ` ավելի լավը:

Դեյտոնը ըմբշամարտով զբաղվելու ընթացքում եղել է տարբեր երկրներում, մարզվում է լավագույն ակումբներից մեկում և հասցրել է բազմաթիվ հաջողություններգրանցել: Նրա ընտանիքում բոլորը մարզիկներ են, և ամենևին զարմանալի չէ, որ նա կարողանում է պայքարել: Տղան, ի տարբերություն մյուսների, հեշտությամբ կարողանում է խոսել իր խնդրի մասին` նշելով, որ դա իրեն չի խանգարում ըմբշամարտում:

և Մրցակիցներիցս ոմանք թերահավատորեն են նայում ինձ` մտածելով, թե չեմ կարող նրանց հետ մրցել, բայց քիչ չեն եղել դեպքերը, երբ հաղթել եմ նրանց:

Ինչպես ասում է տղայի հայրը, Դեյտոնը շարունակ պայքարում է` ցանկանալով հասնել բարձունքների: Նրա առաջին մարզիչը` Գարի Խորնիկը հիշում է, որ երբ Դեյտոնի ծնողներն առաջին անգամ նրան մարզումների են բերել, մտածել է, թե խեղճ տղա է. «Բայց դա ուղղակի առաջին տպավորությունս էր: Տղայի աչքերից կրակ էր թափվում, և նա մտածում էր միայն մարզվելու մասին»:

Դեյտոնը մրցում է 23-24 կգքաշային կարգում և համառ մրցակից է մյուսների համար:

և Ես հավատացի ինքս ինձ և առաջ շարժվեցի`գիտակցելով, որ կկարողանամ արդարացնել սպասելիքներս, իսկ հարազատներս և ընկերներս միշտ կողքիս են:

Վերոնիկա Ավետիսյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s