Շնորհալի մարդը միշտ էլ կառավարում է իր մարմինը

Ինդոնեզուհի Ռուսիդախ Բադավին ապացուցեց, որ իսկական ստեղծագործող մարդու համար ֆիզիկական որևէ խնդիր` նույնիսկ ձեռքերի բացակայությունը չի կարող խոչընդոտ լինել:

44-ամյա Ռուսիդախը կարողացավ դառնալ պրոֆեսիոնալ լուսանկարիչ և արդեն 20 տարի հաջողությամբ աշխատում է սեփական ստուդիայում և հաճույքով հոգ տանում իր ընտանիքի համար:

Դեռ 12 տարեկանում նա ենթարկվել է վրաերթի, որից հետո բժիշկները ստիպված էին հեռացնել նրա  ձեռքերը: Աղջիկն  այս փաստը ծանր էր տանում, և, նույնիսկ, թողեց դպրոցը: Բայց մեծանալով` նա իր ծնողներին խնդրեց ֆոտոխցիկ գնել իր համար: 1989 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը` Ռուսիդախը Սոլոյում ընդունվեց հաշմանդամություն ունեցող մարդկանց պրոֆեսիոնալ վերականգնողական կենտրոն: Այնտեղ նա ֆոտոյի և կարի դասընթացնրի մասնակցեց:  Այդ ժամանակից ի վեր նրա հոգում ծնվեց մեծ սեր լուսանկարչության հանդեպ:

Իր առաջին ֆոտոխցիկը` Pentax, Ռուսիդախը ստացել է 1995թվականին` իր ուսուցչից: Դրանից հետո «Canon»  ընկերությունը նրան նվիրեց Canon550D  թվային ֆոտոխցիկ: Իսկ Ռուսիդախը ինքնուրույն մոդիֆիկացրեց դրանք` հարմարացնելով իր ֆիզիկական հատկություններին:

Ռուսիդախը նկարում է գյուղում անցկացվող տարբեր միջոցառումներ և խնջույքներ: Նա ամսական աշխատում է 20-44 դոլար` մեկ լուսանկարի համար վերցնելով 70 ցենտ:

Նրա ամուսինն ամեն հարցում աջակցում է նրան և հույս ունի, որ նա կարող է ոգևորել և օրինակ ծառայել հաշմանդամություն ունեցող մարդկանց:

Այժմ Ռուսիդախն ապրում է ամուսնու և 13-ամյա որդու հետ Բորոտեջո գյուղում: Ռուսիդախը խոստովանում է, որ հաշմանդամությունը բարդացնում է իր կյանքը. այն ինչ առողջ մարդն անում է 1 րոպեում, ինքն անում է 5 րոպեում: Բայց դա ոչ մի դեպքում չի ստիպի իրեն հրաժարվել երազանքից:

Ռուսիդախը չի ցանկանում հիշել սարսափելի դեպքի մանրամասները, բայց նշում է, որ առանց դրա հազիվ թե սիրեր լուսանկարչի մասնագիտությունը:

Ինդոնեզուհին վառ ապացույցն է այն փաստի, որ հոգով արի, ուժեղ ու շնորհալի մարդը կարող է կառավարել իր մարմինը:

 Աննա Ստեփանյան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s