Նստած նայում եմ պատուհանից դուրս: Տեսնում եմ մարդկանց, ովքեր գնում են տարբեր ուղղություններով: Մեկը հեռախոսով է խոսում, մյուս երկու փոքրիկներն իրենց մոր ուղեկցությամբ վազում են դպրոց: Իսկ այն մեկն էլ շտապում է … գուցե աշխատանքից է ուշանում:
Ահա ազդարարվում է օրվա սկիզբը, փողոցն էլ ավելի է աշխուժանում ու լցվում մարդկանցով: Մարդիկ շտապում են, ուշանում են կարևոր հանդիպումից, քննարկումներց կամ էլ աշխատանքից:
Իմ օրվա սկիզբն էլ հենց այսպես է լինում. շտապում եմ քոլեջ, իսկ շաբաթվա մեծ մասը լինում եմ շատ զբաղված: Նույնիսկ ընկերներս գիտեն, որ միշտ դասերի ավարտից հետո ինչ-որ տեղ եմ շտապում, միշտ զբաղված եմ և ժամանակ չունեմ: Շտապում եմ կանգառ և մի կերպ երթուղային եմ նստում, ավելի ճիշտ կանգնում, եթե սկսեմ բողոքս…
Գնում եմ իմ արևոտ ու ջերմ «Արևածաղիկ»:
Մտածում էի ուշացել եմ, բայց բախտս բերեց, այսօր մի փոքր, այսօր մի փոքր ուշ սկսեցինք: Ինչպես միշտ ընկեր Վահեի դասը հետաքրքիր, խինդ ու ծիծաղով է անցնում: Նույնիսկ չենք նկատում, թե ժամանակն ինչպես է այդպես արագ անցնում: Արդեն սկսում է լրագրությունը, իմ շատ սիրելի լրագրությունն ու ընկեր Նունեն: Ինչպես միշտ նա մեզ բազմաթիվ խորհուրդներ է տալիս, և ուղղում մեր նյութերի սխալները, որոնցից ոմանք մերժվում են, ոմանք` ոչ:
Այս հերթական դասն էլ ավարտվեց, և հիմա մտածում եմ միայն ու միայն դասերի մասին, որոնց մեծ ուշադրություն եմ դարձնում: Գիշերը սիում եմ զբաղվել ընթերցանությամբ, կամ ստեղծագործել, որն անբաժան է ինձանից: Չեմ թաքցնի շատ եմ հոգնում, սակայն չեմ դժգոհում:
Հենց այսպես էլ անցնում է իմ օրը. գուցե և լարված, սակայն հետաքրքիր, լավ մարդկանցով շրջապատված, ու լավ հիշողություններով:
Մելինե Լևոնյան