Չորքոտանի բարեկամս

IMG_0176Երբեմն մայրս բարկանում է վրաս ու ասում, որ մի օր «խելագարվելու» եմ` շուն ունենալու իմ այդ «մոլուցքից»:  Այս արտահայտությունն ինձ մոտ միայն ժպտացնում է ու ևս մեկ անգամ ապացուցում, որ ես իրոք շատ եմ սիրում այդ կենդանիներին…

 Դեռ մանկուց միշտ ունեցել ենք շուն` գերմանական հովվաշուն` շատ խելացի ու ընդմիշտ հավատարիմ: Փոքր ժամանակ գդալով էի կերակրում նրան ու ժամերով հետը «տուն-տունիկ»  խաղում: Սիրում էի` անկեղծ սիրում, խոսում հետն ու երկար խաղում:

 Նա ինձ համար իրական ընկեր էր` հավատարիմ ու շատ գեղեցիկ. ականջների ու թաթերի հանդեպ թուլություն ունեի ու անընդհատ «բզբզում»  էի դրանք:

 Այնքան էի կապվել, որ կարծում էի թե միշտ պետք է կողքիս լինի, որ դա չգրված օրենք է, և նա պարզապես միշտ պետք է ապրի մեզ հետ:

Բայց լուրը, որից ամենաշատն էի վախենում, հասավ ինձ: Քարացած կանգնել էի ու սկզբում արցունքներս համառորեն իրենց զսպում էին. երևի թե ուղեղս փորձում էր ընկալել կատարվածը, որն  ինձ անսահման ցավ պատճառեց: Շունս մեր տան անդամն էր, մեր հարազատն ու սիրելի չարաճճին… Երկար լալիս էի. աչքիս առաջ ֆիլմի կադրերի պես անցնում էին նրա հետ անցկացրած յուրաքանչյուր պահն ու այդքան հարազատ դեմքը: Այժմ էլ սա գրում եմ արցունքոտ աչքերով, բայց ժպտալով եմ հիշում այդ քաղցր հուշերը: Երբեք մի° վիրավորեք շներին, խնդրում եմ, երբե°ք: Նրանք մեր ամբողջ կյանքի իմաստը չեն, բայց մենք նրանց համար հենց այդ կյանքն ենք:

 Սիրեք նրանց ու  պահպանեք, քանի որ նրանք գիտեն ամբողջովին նվիրվել ու անչափ սիրել ձեզ…

 Իսկ իմ շունը միշտ մտքերումս է, էությամբ իմ կողքին, ու հաճախ շներ տեսնելիս ժպտալով ասում եմ. «Վա~յ, դունչիկն ինչ նման էր Գրաֆի դունչիկին, բ~ա չքեր»… Նա իմ չորքոտանի ընկերն էր, իմ հարազատ շունը…

1.Բարեկամներին ընտրելու հնարավորությունը մարդուն կյանքում մեկ անգամ է տրվում, երբ նա շուն է ձեռք բերում-Մորդեխայ Սիգալ

2.Շունը լավագույնն է, ինչ ունի մարդը-Տուսսեն Նիկոլա Շառլե

3.Շուն աշխարհում միակ էակն է, ով իր տիրոջն իրենից շատ է սիրում-Ջոշ Բիլլինգս

4.Շան մեջ ամփոփված է ամեն լավը, ինչը կարող է  լինել մարդու մեջ-Էթյեն Շառլե

5.Փողով կարելի է գնել ցանկացած շուն, բայց ոչ նչա պոչի շարժումը- Հենրի Ուիլլեր Շոու

6.Շունը կյանքի իմաստ չէ, սակայն նրա շնորհիվ կյանքը ձեռք էբերում յուրահատուկ իմաստ-Ռոջեր Կարաս

7.Նա, ով ասում է երջանկությունը չես գնի, երբեք չի գնել շուն-Ուիլֆրեդ Լեմպոն

8.Շները նույնպես ծիծաղում են, միայն թե մրանք ծիծաղում են պոչով- Մաքս Իսթման

9.Ի տարբերություն մարդկանց, շները երբեք չեն ձևացնում` ընկերներին նրանք սիրում են, իսկ թշնամիներին` կծում-Ջայլզ Ռոուլենդ:

Աննա Ստեփանյան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s