«Epress.am»-ը կրկին չեմպիոն է

IMG_4337Դեկտեմբերի 17-ին կայացավ «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների մրցաշարի եզրափակիչ խաղը «Epress.am» և «Emedia.am» լրատվական թիմերի միջև: Այս տարի ևս մրցաշարի հաղթող ճանաչվեց «Epress.am»-ը:

Մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը քարոզելն է:

Միջոցառումն արդեն 6-րդ անգամ իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ. բոլորը խաղերն անշահախնդրորեն սպասարկում են բարձրակարգ մրցավարները: Մրցաշարի մշտական աջակիցն է «Կոկա-Կոլա» ՀԲՔ Արմենիա ընկերությունը:

«Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» 2012-ի գավաթի համար մրցում էին 12 լրատվական թիմ, «Epress», «news.am», «srarsbyart», «Մարզաշխարհ», «Արևածաղիկ», «Մեդիամաքս», «Մոծակ», «Xsport», «ilur.am», «mamul.am», «eMedia» և «4-րդ իշխանություն»:

Եզրափակիչ խաղին հաջորդեց գավաթների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մրցանակներ հանձնվեցին նաև տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչված ֆուտբոլիսներին.

Լավագույն կիսապաշտպան` Էդուարդ Հովհաննիսյան, Mediamax
Լավագույն պաշտպան` Ջո Վեսհեդ, emedia
Լավագույն հարձակվող` Հովհաննես Իշխանյան, Emedia
Լավագույն դարպասապահ` Արման Սաֆարյան epress
Լավագույն ֆուտբոլիստ` Արամ Արոյան Epress
Լավագույն ռմբարկու` Դավիթ Եղիազարյան, news.am

IMG_4314

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s