Թափվող փաթիլների գաղտնիքը…

31739_original-Ձյու~ն է գալիս, — բղավեց փոքրիկ Մանեն և դուրս եկավ ձյունածածկ այգի:  Հետո նա նստեց կառքի մեջ, որը իր համար պատրաստել էր պապիկը և տեղադրել այգում:  Ախ ինչ լավն էր այդ կառքը,  ինչ ուրախ էր նա, երբ պապիկը նվիրեց իրեն կառքը: Երկու օր առաջ պապիկն ասաց, որ շուտով գնալու է ինչ որ հեռու տեղ և այլևս հետ չի գալու: Ճիշտն ասած աղջիկը այդքան էլ չհասկացավ նրա խոսքերի իմաստը, չէ որ նա ընդամենը չորս տարեկան էր, բայց նա չէր ցանկանում, որ պապիկը գնա: Չէ,  որ նա շատ էր սիրում պապիկին: Նա նստելով կառքի մեջ, նորից հիշեց պապիկին և նրա խոսքերը: Մանեն իր գլուխը բարձրացրեց և տեսավ երկնքից իջնող ձյան փաթիլները: Հանկարծ Մանեի քունը տարավ և նա կամացուկ իր փոքրիկ գլուխը դրեց նստարանին և ննջեց: Մանեն իր երազում հասել էր երկինք: Այնտեղ ամեն ինչ շատ լավ էր: Շուրջն ամեն ինչ ճերմակ էր: Մանեն սկզբում այնտեղ մենակ էր, բայց հանկարծ նրա դիմաց դուրս եկան երկու հրեշտակ: Նրանց թևերից թափվում էին ճերմակ փետուրներ: Մանեն հիմա էր հասկանում, թե որտեղից է թափվում նուրբ և ճերմակ ձյունը: Հրեշտակները տեսնելով Մանեին` մոտեցան նրան և հարցրեցին, թե ինչ է անում նա այստեղ: Մանեն հիշեց, որ հեքիաթներում հրեշտակները միշտ կատարում են ցանկությունները, որոնք պահում են մարդիկ: Նա հիշեց իր միակ ցանկությունը և հայտնեց այդ մասին հրեշտակներին: Հրեշտակները խոստացան, որ պապիկը ոչ մի տեղ չի գնա և ճանապարհեցին Մանեին: Երբ Մանեն արթնացավ լսեց տատիկի և մայրիկի ուրախ ճիչերը: Հետո նրան ասացին, որ պապիկը փրկվել է մահից: Նա չգիտեր, թե ինչ է մահը,դրա համար մտածեց, որ պապիկը գնալու է մահվան մոտ և շատ ուրախ էր, որ պապիկը ոչ մի տեղ չի գնալու: Նա պատմեց մայրիկին իր երազը: Պատմեց այն մասին,թե ինչպես է հրեշտակներին խնդրել,որ պապիկը ոչ մի տեղ չգնա: Մանեն չմոռացավ նաև պատմել մայրիկին ձյան գաղտնիքը, թափվող փաթիլների գաղտնիքը:

Շուշան Առաքելյան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s