Տարեմուտի ցուցահանդես

556306_406696922739332_1376901044_nԴեկտեմբերի 24 –ին  «Հույսի կամուրջում» լուսանկարների ցուցահանդես էր։ Շուրջ 6 ամիս 14-17 տարեկան հետաքրքրասերը, լրագրությանը զուգահեռ մասնակցում էին ֆոտո և վիդեո դասընթացների։ Նրանք այդ կարճ ժամանակահատվածում հասցրել են ծանոթանալ լուսանկարչության, ռեժիսորական և օպերատորական հմտություններին։ Ունեցել են մի շարք գործնական դասընթացներ, հասցրել են նկարահանել մի քանի ֆիլմեր։ Լուսանկարներում գերակշռում էր դիմանկարը։ Նկարում պատկերված մարդիկ անծանոթներ էին, ովքեր համաձայնվել էին իրենց նկարել։ Խմբի ղեկավարները պատվոգրեր հանձնեցին իսկ երեխաները կիսվեցին իրենց տպավորություններով։ Ուսուցիչներ Վահե Բուդումյանն ու Հայկ Մկրտչյանն ասացին, որ այդքանով չի ավարտվում իրենց համագործակցությունը և երեխաները կարող են նորից հաճախել դասընթացներին, և եթե կան բացթողումներ, ապա կարող են լրացնել դրանք։
Ռուբինա Դավթյանն ասում է․ «Ֆոտո դասընթացների ժամանակ ես ոչ միայն սովորեցի ճիշտ և գեղեցիկ նկարներ անել, այլ նաև աշխատել մարդկանց հետ։ Ես սկսեցի հասկանալ մարդկանց հոգեբանությունը, թե նրանք ինչպես են մտածում և սկսեցի աշխարհին նայել ոչ միայն իմ, այլև ֆոտոխցիկի աչքերով»։
Ես ևս շնորհակալ եմ ընկեր Վահեից ու ընկեր Հայկից հետաքրքիր դասընթացների համար։ Նրանք մեզ շատ գիտելիքներ տվեցին լուսանկարչության մասին, որոնք վստահաբար կիրառեցինք ապագայում։

Մելինե Լևոնյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s