Նոր տարվա հրաշքը…

518915-bigthumbnailՇուտով նոր տարի է… Տոն, որից բոլորը սպասում են ինչ որ հրաշքի… Ես էլ շատերի պես սպասում եմ, սպասում ու հավատում նոր տարվա հրաշքին: Երբ դուրս կգամ դուրս ու կտեսնեմ աստղազարդ երկինքը, որտեղից օրորվելով ինձ վրա է իջնում մեղմ ու անուշ ձյունը, իսկ շուրջս շողշողում են բազմաթիվ տոնածառեր, իսկ ինչ-որ տեղ հեռվում հնչում է ծանոթ, հիշողություններով լի մեղեդի…Եվ հանկարծ մեղեդին կլռի, ու … շատ անսպասելի կհայտնվի բարի ու ժպտերես Ձմեռ պապը, նստած գույնգույն լույսերով զարդարված իր կառքում, իսկ կառքից կապված կլինեն կախարդական եղջերուները, որոնց վրայից կախված զանգակներից կհնչի այն նույն ծանոթ մեղեդին: Հետո Ձմեռ պապը ինձ կհրավիրի Նոր տարվա քաղաքը, և մենք կթռչենք… ու ես կհայտնվեմ կախարդական, գունեղ, հրաշք մի վայրում, այնտեղ ձյունը ջերմ է և ունի քաղցր համ, այնտեղ բոլոր եղևնիները խոսում են, նրանք հեքիաթ են ասում… Նոր տարվա հեքիաթը: Նրանք պատմում են, որ ձյունը աստղերի վրայից թափվող կախարդական փոշին է, իսկ իրենք աստղերի նվերն են մարդկանց… Ես կքնեմ նրանց պատմած հեքիաթների ժամանակ, և երբ կբացեմ աչքերս կզգամ, որ թռչում եմ, բայց ոչ թե կառքով, այլ աստղի վրա, որը իր վրայի կախարդական փոշով կզարդարի երկիրը, իսկ ներքևում հավաքված մարդիկ վերջապես կհավատան հրաշքին, Նոր տարվա հրաշքին…

Շուշան Առաքելյան

 

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s