Թերթելով տարիները

eleeeeeeeeenԱրդեն տասը տարի Էլեն Սարգսյանը զբաղվում է երաժշտությամբ: Սովորել է Երգի պետական թատրոնում, այժմ էլ հաճախում է Ռոմանոսի անվան դպրոց: Էլենը համագործակցել է Զարուհի Բաբայանի հետ և մասնակցել «Նոր Ալիք», «Աստղիկ Առաջին», «Աստղիկ Երկրորդ» մրցույթներին, սակայն հաղթել կարողացավ միայն «Աստղիկ Երկրորդ»-ում:
Այդ հաղթանակն 15 ամյա Էլենի համար շատ կարևոր էր, և ինչպես ինքն է նշում` ուրախ է հաղթանակի համար: Այն ոչ մի փակուղի չառաջացրեց ընկերների հետ հարաբերություններում:
Էլենն «Աստղիկ»-ի շրջանակներում երբեք չի հուսալքվել և ձգտել է միշտ դուր գալ հանդիսատեսին.
-Ճիշտ է, սկզբում շատ դժվար էր, բայց հետո աստիճանաբար հարմարվեցի, գիտակցելով, որ եթե ցանկանում եմ ճանաչում ձեռք բերել, ապա պետք է հաղթահարեմ յուրաքանչյուր փորձություն: Այս մրցույթի շրջանակներում իմ մշտական ունկնդիրներն էին մայրիկս և հորեղբայրս, ովքեր միշտ անկեղծ գնահատում էին իմ ելույթները: Իսկ վերջում` գալահամերգին, երբ ես և Ինգան էինք մնացել , շատ էի հուզվել և անբացատրելի զգացում ունեի, երբ հաղորդավարն իմ անունը հայտարարեց, որպես հաղթած մասնակից: Երբեք չեմ մոռանա «Աստղիկ»-ում անցկացրած իմ բոլոր օրերը, քանի որ այդտեղ ես ապրեցի մի մեծ ու առանձին կյանք, քանզի ես ապրում եմ երգով: Ես «Աստղիկ Երկրորդ»-ից ստացա որոշակի գումար և, որպես հուշ` գեղեցիկ փափուկ խաղալիք, որը մինչ օրս դրված է իմ սենյակում:
Իսկ այժմ Էլենն ունի մեկ երգ, որի հիման վրա կնկարահանվի տեսահոլովակ և 2013-ին ամպայման կհեռաձարկվի:

Լաուրա Մարտիրոսյան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s