Ինչպիսի՞ն են եղել տոնածառի խաղալիքները

6a6d8ee5e56aԳիտե՞ք արդյոք, թե որտեղից են առաջացել տոնածառի խաղալիքները: Ինչպիսի՞ն էին դրանք, երբ մեր պապիկներն ու տատիկները դեռ երեխա էին: Միջնադարում եվրոպական երկրների բնակիչները Սուրբ Ծննդյան կապակցությամբ փորձում էին իրենց տները զարդարել մշտադալար ճյուղերով: Իշխանությունները պարբերաբար փորձել են արգելել դա` անտառները պահպանելու նպատակով: Սակայն XVII դարի կեսին եղևնին զարդարելու սովորույթը, այնուամենայնիվ, հաղթեց: Հնուց գոյություն ունեին կրոնական կանոններ ծննդյան ծառի զարդարանքի համար: Գագաթը զարդարում է Բեթղեհեմյան աստղը: Տոնածառը զարդարող գնդերը նախկինում խնձորներ էին, որոնք խորհրդանշում էին այն արգելված պտուղը, որը փորձել են մարդկության նախնիները` Ադամն ու Եվան: Վառվող մոմերը խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը: Իսկ ձևավոր քաղցրաբլիթները և թխվածքաբլիթները, որոնք փոխարինել են միջնադարում ընդունված վաֆլիներին, հիշեցնում են անալի հացերը, որոնք խորհրդանշում են նշխարը: Այսպիսով, տոնածառի խաղալիքները նախկինում բացառապես սնունդ էին, հավկիթներն ու վաֆլիները ճյուղերի վրա օրորվում էին մրգերի, քաղցրավենիքների և ընկույզների կողքին: XVII դարից սկսած սկսել են ավելի տոնական խաղալիքներ պատրաստել, ոսկեզօծում էին տարբեր իրերև հավկիթների դատարկ կեղևները, թղթից և բամբակից պատրաստում էին ծաղիկներ: Իսկ առաջին խաղալիքները պատրաստվել են 1848 թ. Լաուշա բնակավայրում: Դրանք պատրաստվում էին թափանցիկ կամ գունավոր ապակուց` ներսից արճիճով պատված: 1867-ին արճիճային մակերեսը փոխարինվեց արծաթի նիտրատի մակերեսով: Այդպես ծնվեց այսօրվա տոնածառի` բոլորին հայտնի գնդե խաղալիքը: 1324121471_10sdnl_500Ինչ վերաբերում է ամանորյա նվերներին, որոնք ուղեկցվում են բարեմաղթանքներով, ապա այդ ավանդույթը հիմնել են հին հռոմեացիները: Ավանդույթի սկիզբը համարվում է մեր թվարկությունից առաջ 153 թվականի հունվարի 1-ը: Այն ժամանակ էլ ձևավորվել են նախանշանները: Օրինակ` հին հռոմեացիները համարում էին, որ ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կապրես ողջ տարվա ընթացքում: Դրա համար էլ տարվա առաջին օրը անհրաժեշտ էր լավ ուրախանալ` մի կողմ դնելով բոլոր գործերը, հագնել գեղեցիկ և նոր հագուստ: Կրետե կղզում առաջին մարդը, որ նոր տարում ոտք էր դնում որևէ մեկի տուն, իր հետ բերում էր մի մեծ քար, դնում էր գետնին, նստում դրա կողքը և բարեմաղթանքներ ասում: Իր խոսքը նա եզրափակում էր այսպես. «Թող այս քարի չափ ոսկի մտնի ձեր տուն»:

Մելինե Լևոնյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s