Ինչպե՞ս է աշխարհը տոնում Ամանորը

12Շուտով Ամանոր է… Աշխարհի բոլոր ծայրերում նշում են այս տոնը: Յուրաքանչյուր ազգ տոնի անցկացման իր տարբերակն ու սովորույթներն ունի: Բայց անկախ դրանից, բոլորի համար տոնը նոր ու ավելի լուսավոր տարի սկսելու լավ առիթ է: Այդ օրերին մոռացվում են բոլոր վեճերն ու վիրավորանքները: Մարդիկ նոր երազանքներ են պահում ու հավատում, որ Ձմեռ պապն անպայման իրականացնելու է դրանք:

… Հնում հայերը Նոր տարին նշում էին օգոստոսի 11-ին: Տոնն այդ ժամանակ կոչվում էր Նավասարդ ու տևում էր մեկ շաբաթ: Այդ օրը բոլոր ընտանիքներում համեղ կերակուրներ էին պատրաստում, ճոխ սեղան բացում ու միասին դիմավորում նոր տարին: Իսկ արդեն XX դարի սկզբից Նոր տարին սկսեցին նշել հունվարի մեկին:
Այսօր թեև որոշ ավանդույթներ դեռ պահպանվել են մեզանում, բայց հիմնականում Ամանորն այժմ Հայաստանում նշում են եվրոպական երկրների նման: Հատկապես վերջին տարիներին կարծես թե պարտադիր պայման են դարձել շատ ճոխ սեղանն ու տոնածառը: Որոշ մարդիկ տոնն առանց ձևականությունների պատկերացնել արդեն չեն կարողանում: Անկախ ամեն ինչից, անկախ ավանդույթներից, պետք է ու կարևոր Ամանորն ուրախ դիմավորել: Սեղանի պարունակությունն ու արտաքին ճոխությունը ոչինչ են, եթե չես հավատում ամանորյա հրաշքին…
…Չինաստանում Նոր տարին ավանդաբար նշվում է ձմռանը` նորալուսնի ժամանակ: Գրիգորյան օրացույցի համաձայն` այն նշվում է հունվարի 21-ից փետրվարի 21-ը ընկած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր տարին նրանք կապում են Կենդանակերպի 12 նշաններից որևէ մեկի հետ: Նոր տարվա առաջին օրը նրանք հրավառություն են կազմակերպում ու խունկ ծխում` համարելով, որ այդպես վանում են չար ոգիներին: China_NY1
… Ճապոնիայում Ամանորը, ի տարբերություն մեզ, դիմավորում են վաղ առավոտյան: Պատահական չէ, որ Ճապոնիան համարվում է ծագող արևի երկիր: Հունվարի մեկի առավոտյան բոլորն արևի առաջին շողերի ներքո շնորհավորում են միմյանց տոնի կապակցությամբ և նվերներ … Վիետնամում տոնը դիմավորում են գիշերը, խարույկների շուրջը: Մթնշաղին նրանք ընտանիքներով հավաքվում են այգիներում, պուրակներում կամ պարզապես փողոցում կրակ են վառում ու բրնձից յուրահատուկ կերակուրներ պատրաստում: Այդ գիշեր մոռացվում են բոլոր վեճերը:
… Իտալացիները Ամանորը սկսում են տոնել հունվարի 6-ից: Նրանք հավատում են, որ այդ գիշեր կախարդական ցախավելով հայտնվում է բարի Բեֆանա փերին: Նա փոքրիկ ոսկե բանալիներով բացում է այն սենյակները, որտեղ քնում են փոքրիկները: Իտալիայում կարծում են, որ Նոր տարին պետք է նորովի սկսել, ու ձերբազատվում են բոլոր հին և անպետք իրերից:
… Կուբացիները Նոր տարուց առաջ բաժակները ջրով են լցնում ու 12 զանգերի ուղեկցությամբ ջուրը փողոց են թափում բաց պատուհաններից` համարելով, որ այդպես հին տարին ուրախ է ավարտվում: Կուբացիները ցանկանում են նաև, որ գալիք տարին ջրի պես պարզ ու մաքուր լինի:
… Անգլիայում է ծնվել Ամանորին բացիկներ ուղարկելու գեղեցիկ սովորույթը: Նոր տարվա բացիկն առաջին անգամ տպագրվեց Լոնդոնում 1843-ին: Անգլիացիների տոնական սեղաններից անպակաս է հնդկահավը` տապակած կարտոֆիլի թանձրահյութով:
… Բուլղարիայում Ամանորը դիմավորում են ընտանիքներով ու հարազատներով միասին, տոնական սեղանի շուրջը նստած: Բոլոր տներում երեք րոպե մարում են բոլոր լույսերը: Այդ ընթացքը համարում են ամանորյա համբույրի րոպեներ, որի գաղտնիքը պահում է մթությունը:

Ամանորյա լավագույն բարեմաղթանքներով`
Անի Պետրոսյան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s