Ձմռան կապույտ աչքերը…

sneg_337_35376_p2Ձմեռ: Շուրջն ամեն ինչ ճերմակ էր: Երբեմն միայն արևի կարճ շողերում փայլում էին ձյան փափուկ փաթիլները: Իսկ ես նստած էի նրա կողքին` սառը քարի վրա, ու տարօրինակ կերպով ուժեղ ջերմություն էի զգում:
Նստած էինք լուռ` առանց բառ փոխանակելու: Միայն երբեմն հայացքս ուղղում էի նրա կապույտ, անհատակ աչքերի կողմը, որոնք անթարթ նայում էին հեռուներին:
Ճերմակ փաթիլները, ընկնելով նրա սև թարթիչների վրա, էլ ավելի ակնառու էին դարձնում նրա` օվկիանի նման խոր, կապույտ աչքերը և ավելի սիրելի ու հարազատ դարձնում ինձ:
Հանկարծ կարմրած մատներիս վրա զգում եմ նրա սառած ձեռքի հպումը ու նրա մեջ էլ զգում ինձ այդքան ծանոթ տաքությունը: Մի բան ներսումս խառնվում է, սիրտս ուժեղ ու հանկարծակի կծկվում է ու կրկին… դադար, լռություն ու սպիտակ անհունություն:
Մատներս հրճվանքից դողում են, ուզում էի, որ այդ պահը հավերժ տևի, որ այդ կապույտ աչքերը միշտ կողքիս լինեն…
Ձյան փաթիլներ, սև թարթիչներ, կապույտ ու անհատակ աչքեր, այդքան խոսուն լռություն ու մատների խաղ:
…Հեռանում եմ, մթնում է, իսկ սպիտակ հատիկներն ավելի խոշոր են թվում: Անհետացա սպիտակ թագավորության մեջ` կապույտ աչքերի խորհրդավոր հայացքը զգալով մեջքիս:
Սիրում եմ այդ հայացքը, սիրում եմ ձմռան` ինձ այդքան հարազատ կապույտ աչքերը…

Աննա Ստեփանյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s