Մեծ ցավի մեջ փոքրիկ շոյանք…

46981_146045628759444_3919525_nՀովհաննես Թումանյանի տուն-թանգարանին կից «Ռոտոնդա» թատերախմբում անակնկալներով լի օր էր. միաժամանակ հավաքվել էին մի քանի սերունդներ` մարդիկ, ովքեր արդեն կայացած դերասաններ են, խմբի ակունքներում կանգնած երեխաներ ու հիմնական թատերախումբը: Մթնոլորտը տոնական էր, մտերմիկ ու շատ տրամադրող: Թատերախումբը պատրաստվում էր «Սուրբ Ծնունդ» ներկայացմանը, որը փորձելու է յուրահատուկ մոտեցմամբ ներկայացնել սուրբ ու կախարդական գիշերը երեխաների շուրթերից:

Ինչպես ամեն անգամ, այս ներկայացումը ևս ներկայացվելու է Հովհ.  Թումանյանի տուն-թանգարանում, որից հետո թատերախումբը կշրջի մանկական հիվանդանոցներով ու մանկատներով` լույսի մի շող ու գեղեցիկ մի պահ պարգևելու համար:  Այս գեղեցիկ ու հրաշալի ավանդույթը ունի շարունակական բնույթ  ու արդեն 4 տարի է, ինչ իրականացվում է: Ներկայացումներից հետո հիվանդանոցում գտնվող երեխաներին խնդրում են առողջանալուց հետո անպայման այցելել թանգարան և այնտեղ դիտել նոր ներկայացումը:

Ցավոք «Ռոտոնդա»-ն որևէ հովանավոր չունի. նրանց աջակցում է միայն Թումանյանի տուն-թանգարանը: Սակայն, ինչպես նշեց խմբի ղեկավար Մարինե Ասատրյան`տարբեր ներկայացումների ժամանակ` հատկապես ամանորյա, գտնվում են մարդիկ, ովքեր ներդրում են ունենում ներկայացման մեջ` հագուստի պատրաստման, բեմի ու երաժշտական ձևավորման աշխատանքներով են զբաղվում: Բացի այդ, այս տարի փոքրիկ սուրբ ծննդյան նվերներ է պատրաստել նաև հայր Վահանը Վիեննայից, որի առիթով շատ ուրախ ենք, քանի որ ամեն տարի կարծես ավանդույթի պես կրկնվում է այս նվիրատվությունը:

Շատ ոգևորված էին նաև երեխաները: Լիլիթ Գանջալյանը, ով 9 տարի հաճախում է այս թատերախումբ` շատ ուրախ ու տպավորված նշեց. «Սուրբ Ծնունդ» ներկայացմանը խաղում եմ Մարիամ Աստվածածնի դերը, ու սա իրոք շատ կարևոր ու լուրջ պահ է ինձ համար: Ու քանի որ մենք խաղում ենք այն երեխաների համար, ովքեր տոները դիմավորում են ոչ թե տանն, այլ հիվանդանոցում, հասկանում եմ, որ մի փոքրիկ լավ գործ ենք անում այդ երեխաներ համար: Տեսնելով նրանց փայլող աչքերը` ուրախանում եմ, քանի որ երեխաները զգում են, որ իրենք էլ են կարևոր»:

Գիտակցելով այսպիսի այցերի կարևորությունն ու դժվարությունը` տիկին Մարինեն կիսվելով տպավորություններով շարունակեց. «Հաճախ, այդ օրերին երեխաները միայնակ ու իրենց ցավի հետ փակված են հիվանդասենյակներում ու չեն ցանկանում ոչ ոքի տեսնել: Եվ ուրախալի ու ոգևորիչ է այն փաստը, որ մեր երեխաների,  իրենց ժպիտների, փոքրիկ նվերների ու մոտեցման շնորհիվ նրանք դուրս են գալիս իրենց սենյակներից ու ժպիտով նայում ներկայացումը. այդ պահը իսկական հրաշք է մեզ համար, երեխաների մեծ ցավի մեջ փոքր շոյանք է…»:

…ՙՄանկական մաքուր հավատով մտնենք եկեղեցի և այնտեղ կգտնենք Մանուկ Փրկչին` Սուրբ սեղանի վրա խնկեղեն ամպերի, բոցավառ մոմերի, լուսաթաթախ և աստվածային շնորհներով լի… Այսօր Տոն է Ծննդյան, Ավետիա…»:

Աննա Ստեփանյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s