Ներկի՛ր ձմեռը քո գույներով

84496598_u_kamina2Տարվա ամենագորշ ու ցուրտ եղանակը սարերի հետևում չէ: Չնայած ձմռանը քիչ չեն տոները, այնուամենայնիվ մարդկանց որոշակի հատվածի համար ձանձրալի, միապաղաղ ու դեպրեսիաներով է լի այս եղանակը: Ամեն ինչ կարելի է փոխել կամ գոնե ավելի թեթև ու հետաքրքիր դարձնել: Ինչպե՞ս… շատ պարզ:

Առաջին քայլը եղանակին ամեն օր հետևելու սովորությունից հրաժարվելն է: Պետք է գիտակցել, որ մեզ մոտ ձմռանը ցուրտ է, հաճախ շատ ձյուն է գալիս և ուշ է հալչում: Ձյան ամեն շերտի հաստությունը անվերջ չափելը խորացնում է դեպրեսիան: Տաք թեյ պատրաստեք, գրադարանից հետաքրքիր գրքեր ընտրեք ու տանը մնալու ցանկության դեպքում վայելեք ընթերցանության հաճույքը:

Տնից դուրս գալիս խուսափե՛ք գորշ ու միագույն հագուստից: Վառ գույներով վերարկուն, շարֆը և գլխարկը անշուշտ կբարձրացնեն և՛ ձեր, և՛ դիմացինների տրամադրությունը: Մի՛ մոռացեք հագուստի հետ համադրել աքսեսուարները: Մատանին, թևնոցը, հերակալներն ու մյուս զարդերը կօգնեն քեզ սառնաշունչ ձմռանը քո գույները հաղորդելու:

Այս ամենից հետո, երբ տրամադրությունդ համեմատաբար կբարձրանա, ընկերներիդ հրավիրիր քեզ մոտ, փորձիր ինքդ որևէ համեղ բան պատրաստել, լավ ֆիլմ ընտրիր, ու միասին կազմակերպեք օրվա ձեր հետաքրքիր ժամանցը: Եվ հետո, մի՛մոռացիր, որ առջևում Ամանորն է: Տոնածառ, նվերներ, համեղ ուտեստներ, ու գարունն արդեն հեռու չէ…

Անի Պետրոսյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s