Երևանը` հիշողության մայրաքաղաք

City-Tour-in-YerevanԵս ապրում եմ մի քաղաքում, որտեղ հաճախում եմ դպրոց, ստանում եմ արվեստի կրթություն, զբաղվում եմ լրագրությամբ, ուզում եմ դառնալ կայացած ճարտարապետ ևվերականգնել Երևանի նախկին` թամանյանական տեսքը: Եվ համոզված եմ, որ դա շատերի երազանքն է: Քաղաքն օրեցօր փոխվում է` մի քիչ գեղեցկանում, մի քիչ գորշանում, դա սուբյեկտիվ է: Ես այն 3 միլիոն հայերից եմ, ում բախտ է վիճակվել ապրել հայրենի հողում:

Ծնվել ևմանկությունս անցկացրել եմ Բաղրամյան պողոտայում: Առավոտյան բակի երեխաներով գնում էինք խաղալու մոտակա պուրակում, երեկոյան ընտանիքով դուրս գալիս զբոսնելու Պուշկինի այգում: Այժմ դրանք միայն հիշողություններ են, ես այլևս չեմ ապրում Բաղրամյան պողոտայում, այն պուրակի տեղում հիմա Ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքն է, այն պուրակը վերանորոգվել ևվերանվանվել է «Պողոսյան այգիներ» :

Ես միակը չեմ, ում «հիշողության վայրն» այլևս չկա: Իմ ապրած 17 տարիների ընթացքում քաղաքը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել: Սակայն տխրելով վերացված «հիշողության վայրերի» համար` ներծծվել եմ այժմյան Երևանի մեջ, ևիմ կյանքի անբաժանելի մասն են կազմել նաև Ազատության հրապարակն իր սրճարաններով, Կարապի լիճը, Հյուսիսային պողոտան, վերանորոգված Մաշտոցի այգին:

Իհարկե, չի բացառվում, որ þս տասը տարի հետո այս վայրերը չլինեն, նրանց փոխարեն նորերը լինեն: Բայց քաղաքն ինչքան էլ փոփոխության ենթարկվի, այն անվանում ենք Երևան, սիրում ենք մեր բնակության վայրը, փայփայում այն ու ամեն տարի նշում ենք նրա տոնը: Այս տարին չի առանձնանում մյուս տարիներից, երևանցիներս նշում ենք քաղաքի 2794-րդ տարեդարձը: Ուզում ենք, որ միշտ Հայաստանն ու հատկապես Երևանը հայաշատ լինեն, որ նույնիսկ քաղաքի 4000-րդ տարեդարձը հայերը նշեն նույն ոգով, ինչպես մենք, և նույնիսկ` ավելին:

Անահիտ Պասկևիչյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s