Ես վստահ էի ուժերիս, և ինձ մոտ ամեն ինչ ստացվեց…

images35-ամյա Քեննի Իսթրդեյն ապրում է Վիրջինիայի նահանգում: Սիրում է բոուլինգ և բիլիարդ խաղալ ու լողալ: Բայց նրա ամենասիրելի զբաղմունքը, որը դեռ փոքրուց ուներ և որը նրան հեռուստաաստղ դարձրեց, սքեյթ քշելն է: Քեննի Իսթրդեյը ծնվել է ոսկրային հազվագյուտ հիվանդությամբ, վեց ամսականում բժիշկներն անդամահատում են նրա ոտքերը: Քեննին քայլում է ձեռքերով: Բժիշկները տղայի համար կանխորոշել էին 21 տարվա կյանք:

Հիմա Քեննին 35 տարեկան է, ապրում է ակտիվ կյանքով, զբաղվում է սպորտով և ունի բազմաթիվ երազանքներ: Երազում է սեփական երեխաներ ունենալ: Քեննին ամուսնացել է երկու անգամ, սակայն ամուսնությունները բաժանությամբ են ավարտվել: Մինչև երազանքն իրագործելն ու սեփական երեխաներն ունենալը, նա մեծ սիրով հիշում է իր մանկության գեղեցիկ տարիները և արկածները, որոնք տարան նրան հեռուստատեսություն:

10 տարեկանում նա իր սիրելի սքեյթն էր քշում Վիրջինիայի փողոցներում: Տղային նկատում է մի լրագրող ու նյութ պատրաստում: Հաջորդ օրը ամբողջ նահանգը խոսում էր ճարպիկ տղայի մասին: 1988-ին Քեննի Իսթրդեյի մասին ֆիլմ է նկարահանվում, և հենց ինքն էլ մարմնավորում է գլխավոր հերոսի` իր կերպարը: Ֆիլմում ամեն ինչ հենց այնպիսին էր, ինչպիսին Քեննին իրական կյանքում, այն տարբերությամբ, որ ֆիլմում հաճախում էր ներառական դպրոց, իրական կյանքում` ոչ: 17 տարեկանում նա դուրս է գալիս hատուկ դպրոցից և չի ցանկանում շարունակել այն:

 -Մարդիկ կասկածներ ունեին իմ ապագայի հետ կապված, իսկ ես` ոչ: Ես վստահ էի ուժերիս, և ինձ մոտ ամեն ինչ ստացվեց,-ասում է նա:

 1988 թվականին Քեննին ինքն է վառում կրակը` ազդարարելով օլիմպիական խաղերի բացումը: 11 տարեկան տղան արդեն մեծ ճանաչում ուներ:

 Իսկ 2001 թվականը նրա համար շրջադարձային է լինում: Քեննին հրավեր է ստանում ճանաչված հեռուստահաղորդավար Ջերի Սպրինգերից և շուտով դառնում է նրա հաղորդման աստղը: Քեննիին սկսում են ճանաչել, սիրել ու լուսանկարվել նրա հետ:

— Ես երջանիկ մարդ եմ ու ոչնչով չեմ տարբերվում որևէ մեկից: Այնքան ժամանակ, որքան ինձ վիճակված է ապրել, ես կաշխատեմ իրականացնել երազանքներս և երջանիկ լինել:

Անի Ամսեյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s