Ազատվենք վախից

imagesՎախը մարդու վրա բացասական ազդեցություն է ունենում, քանի որ նրան մշտապես լարված է պահում, խարխլում է նրա ինքնավստահությունը և թույլ չի տալիս մինչև վերջ բացահայտել իր անհատականությունը: Վախը բացասական հույզ է,որն առաջանում է անհատի կենսաբանական,սոցոլիական կամ հոգևոր գոյությանը սպառնացող իրադրություններում: Այն որպես ստվեր մարդուն ուղեկցել է դեռ անհիշելի ժամանակներից: Վախ ունեցել է նաև նախնադարյան մարդը,որն անընդհատ ենթարկվում էր վտանգների: Բայց նրա վախը ուներ բնազդային բնույթ և առաջանում էր կյանքին սպառնացող իրադրություններում:

Թե ինչպես ազատվել վախից, այդ հարցին պատասխանում է մանկավարժ Լուսինե Թումանյանը.

«Վախի զգացումից ոչ բոլորն են ապահովագրված` սկսած փոքրերից մինչև մեծահասակները:

Իմ պրակտիկայում հանդիպում են շատ երեխաներ, ովքեր վախենում են մթությունից, միայնակ քնելուց, և ստիպում են լույսը վառ թողնել: Նման դեպքում պետք է հաճախ խոսել նրանց հետ, ցուցաբերել սիրալիր և քնքուշ վերաբերմունք, նուրբ  խոսել նրանց հետ: Տեղյակ լինելով երեխայի հոգեվիճակին պետք է ընդառաջ գնալ նրանց ցանկություններին: Երեկոյան քնելիս կարելի է վառել գիշերալամպը: Վախը կարելի է հեռացնել համոզիչ զրույցներով, չպետք է սպառնալ երեխաներին, չպետք է նրանց վախեցնել ոստիկաններով, դևերով, չար կախարդով…Երեխայի ներկայությամբ չպետք է պատմել սարսափելի պատմություններ կամ այնպիսի հեքիաթներ, որոնք կարող են վախեցնել նրանց:Արգելել երեխաներին դիտել դաժան հեռուստաֆիլմեր, շատ ժամանակ երեխան կարող է տեսածն ու լսածը մեկնաբանել յուրովի,  և ինքն իրեն երևակայելով` առաջացնել վախի զգացում: Փոխարենը առաջարկել դիտել տարիքին համապատասխան կատակերգություններ, ուրախ ներկայացումներ, բարի ավարտ ունեցող հեքիաթներ ու պատմվածքներ: Եթե երեխան վախենում է կենդանիներից, իր կամքով մոտեցնել տվյալ կենդանուն, փաղաքշական և բարի խոսքեր ասել նրա հասցեին: Իսկ եթե երեխան չի ցանկանում մոտենալ կենդանուն, ստիպողաբար չպետք է ընտելացնել: Ժամանակի ընթացքում վախը հաղթահարելով, երեխան ինքը ցանկություն կհայտնի մոտենալ, նաև երբ երեխան վախենում է ջրից, չպետք է հարկադրաբար ծով կամ լողավազան տանել: Երեխան աստիճանաբար կազատվի վախից և ինքնակամ ցանկություն կահայտնի ջուրը մտնել:

Երեխայի մոտ վստահություն սերմանելու նպատակով պետք է շատ հաճախ խրախուսել, տալ բարձր ինքնագնահատական: Ազատել նրանց այն մտքից, որ նա անհաջողակ է և նրա մոտ ոչինչ չի ստացվում»:

Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում ապրում է վախի զգացում, այնպես անենք, որպեսզի վախը մեզ չհաղթի, սեփական ուժերով ազատվենք այդ բացասական երևույթից:

Մելինե Լևոնյան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s