Դու ինքդ կարող ես լինել նրանցից մեկը…

150837_122722791125235_920412_nՍուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մի քանի քայլ այն կողմ` փոքրիկ սենյակում ձմեռ, թե՛ ամառ, առավոտ, թե՛ երեկո, միշտ լուսավոր ու տաք է: Հենց այդ ջերմ ու բարեկամական մթնոլորտում էլ Գրիգոր Լուսավորիչ Երիտասարդաց Միության (ԳԼԵՄ) անդամները ընդունում են բոլոր նրանց, ովքեր ցանականում են իրենք էլ հաղորդակից լինել եկեղեցու կյանքին, ծանոթանալ Աստվածաշնչին, Հայ   Առաքելական Եկեղեցու դավանաբանությանը, տոներին, ծեսերին:

ԳԼԵՄ-ում անցկացվում են հոգևոր դասեր (նաև փոքրիկների համար), քննարկումներ, երգեցողության ու մանրանկարչության դասընթացներ, կազմակերպվում են թատերական ներկայացումներ, ինտելեկտուալ խաղեր, բարեգործական այցելություններ և ուխտգնացություններ, սեմինարներ: ԳԼԵՄ-ում գործում է նաև հոգևոր գրադարան: Երիտասարդական Միության ատենադպրուհի Աննա Ալեքսանյանը պատմում է.

 — Քանի որ Գրիգոր Լուսավորիչը Երևանի մայր եկեղեցին է, դրա համար կարծես անհրաժեշտություն չէին տեսնում, որպեսզի ստղծվեր եկեղեցուն կից Երիտասարդական Միություն: Բայց մի քանի ակտիվ երիտասարդների նախաձեռնությունների շնորհիվ ստեղծվեց միությունը: Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի և կաթողիկոսի համաձայնությամբ 2005 թվականից ստեղծվեց այն: Միությունն  արդեն 8 տարի է ինչ գործում է, և միշտ համալրվում է նոր երիտասադ մասնակիցներով: Մինչ ստեղծվելը,նախաձեռնողները ծառայում էին եկեղեցում, ներկա էին գտնվում պատարագներին ու ժամերգություններին, օգնում էին հոգևորականներին: Այդպես ցանկություն առաջացավ ստեղծել Եիտասարդաց Միություն նաև այս եկեղեցում: Միությունը զբաղվում է բարեգործական աշխատանքներով: Նախ հանձնախմբի անդամերը տարեկան ծրագիր են կազմում, ապա ըստ այդ ծրագրի, ինչպես նաև դրանից դուրս, բարեգործական այցեր են կատարվում տարբեր ծերանոցներ և մանկատներ: Այլ երիտասարդական միություններում հանդես ենք գալիս մշակութային ծրագրերով: Այցելում ենք հատուկ դպրոցներ, օգնում` սոցիալապես անապահով ընտանիքներին գումարով, հագուստներով կամ որևէ այլ ձևով: Բարեգործական ծրագրերն իրականացնելու համար, բացի մեր միջոցներից ստանում ենք նաև այլ անհատների, մտահոգ մարդկանց աջակցությունը: Մենք ակտիվ կերպով մասնակցում ենք նաև այլ երիտասարդաց միությունների կազմակերպած աշխատանքներին, միջոցառումներին: Առանձնակի շուքով տոնում ենք մեր եկեղեցու ուխտի օրը` Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի օրը: Նախ ուխտագնացություն ենք կազմակարպում Խոր Վիրապ, ճրագ ենք բերում այնտեղից, եկեղեցում պատարագ է լինում, մենք այդ ճրագից բաժանում ենք հավատացյալներին,կատարվում է մատաղի օրհնության կարգ, ապա մատաղը բաժանվում է կարիքավորներին: Եկեղեցուն կից գործում է նաև եկեղեցասեր մանկանց միություն: Տարբեր տարիքի երեխաներ մասնակցում են եկեղեցում կատարվող բոլոր իրադարձություններին, նրանցից շատերն արդեն դպրական աստիճան ունեն:

17 ամյա Հռիփսիմե Մանուկյանը, որ 3 տարի է ինչ Երիտասարդաց Մության անդամ է, նշեց.

 -Եկեղեցի հաճախել եմ շատ փոքրուց, բայց եկավ մի տարիք, որ արդեն գիտակցություննս էր մղում ինձ դեպի այստեղ: Եկա մայրիկիս խորհրդով, քույրիկիս հետ, 3 տարի է արդեն միության անդամ եմ և շատ ուրախ եմ: Ես և ընկերներս մասնակցում ենք եկեղեցական արարողություններին, բարի գործեր ենք անում ու ակտիվ մշակութային կյանք ենք վարում: Հիմա ավելի մոտ եմ Աստծուն և շատ երջանիկ եմ…

Դու ինքդ էլ կարող ես լինել նրանցից մեկը… Եկեղեցու և Երիատասարդ Միության դռները միշտ բաց են բոլորի առաջ…

 Անի Ամսեյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s