Մեր բանակը

imagesԲոլորն էլ միշտ երազել են պետություն և այն պաշտպանող հզոր բանակ ունենալ: Դա     այսօր իրականություն է: Հայոց բանակը մեզ պաշտպանող միակ ուժն է, և մենք պետք է շնորհակալ և հպարտ լինենք այն մարտիկներից, ովքեր տարիներ առաջ ապացուցեցին, որ մենք հայ ենք, ուժեղ ենք, և պետք է ապրենք անկախ ու խաղաղ հայրենիքում: Նրանք իրենց կյանքն անգամ չեն խնայել, որպեսզի ազատագրեն մեր հայրենիքը: Որքան դժվարությունների միջով են անցել, անհավասար պատերազմում նրանց ուժ է տվել հայրենսիրությունը: Նրանք դաստիարակվել են հաղթական ոգով ու մարտական կամքով, որն էլ դարձել է նրանց հաջողության գրավականը: Նրանց շնորհիվ ենք ապրում, այս արյան գնով վաստակած հողի վրա, ուր մեզ զգում ենք ապահով և ապրում առանց վախի: Երբ տեսնում եմ փողոցով անցնող զինվորականների նայում եմ նրանց հայցքին` խելացի ու վստահ: Հենց այսպես էլ նրանք գործում են:

Ցավալի է, բայց երբեմն լսում ես այն դաժան լուրը, թե մեր զինվորներից մեկը զոհվել է, ես ևս ցավ եմ ապրում, երբ նման բան եմ լսում: Կարծում եմ ամեն հայի սրտում պետք է լինի այս զգացումը:

Անկեղծորեն հայտնում եմ իմ մեծ հարգանքը նրանց նկատմամբ, Աստված թող պահապան լինի նրանց` մեր հայրենիքի պաշտպաններին:

Մելինե Լևոնյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s