Երևանի ձյունազգեստ հավերժահարսը

images (1)Կար ժամանակ, երբ Կարապի լճում կարապներ կային, թեև երկու տարի է, ինչ այդ ավանդույթը վերականգնվել է, բայց մի տեսակ պակասում է կենդանի շունչը Սևանի ուրվագծով այս փոքրիկ, արհեստական լճակում: Չկային բազմաթիվ աղմկոտ սրճարանները, սառցադաշտը, Առնո Բաբաջանյանի վիճահարույց արձանը, որ մերօրյա պատկերացմամբ լրացնում են այն «բացը», որ կար մի քանի տասնամյակ առաջ՝ դեռևս քսաներորդ դարում: Արդեն տարիներ է, ինչ Կարապի լիճն ամեն ձմեռ վերածվում է սահադաշտի: Այն դարձել է երևանցիների ձմեռային ժամանցի լավագույն կենտրոններից մեկը: Կարապի լճում սահելը և՛ հաճելի է, և՛ առողջարար, ինչն էլ նրա հաջողության գրավականն է: Աննկարագրելի է այն մարդկանց հրճվանքն, ովքեր գոնե մեկ ժամ «ապրում են սառույցի վրա»: Բազմաթիվ անցորդներ պարզապես կանգնում և հետևում են սահադաշտի իրարանցմանը՝ ճչացող և վայր ընկնող երեխաներին, ձեռք ձեռքի տված զույգերի սահքին: Իհարկե, գովելի է, որ այս մարզաձևով հետաքրքրվողների թվում շատ են մանուկները, պատանիներն ու երիտասարդները, բայց մեծերը ևս չպետք է բարդույթավորվեն. չէ ՞ որ  առողջ ապրելակերպը բոլորի համար է:  Իսկ նշված հաճույքը մատչելի է, թե ոչ՝ որոշեք ինքներդ. սեփական   չմուշկներով սահելն արժե հինգ հարյուր դրամ, իսկ եթե «վարձույթով» ես վերցնում՝ հազար դրամ: Սահադաշտում հաճելի երաժշտություն կա, որն ամբողջական է դարձնում Կարապի լճի սառցե հրաշքը:

Անցնում են տարիները, տասնամյակները, փոխվում է քաղաքի դիմագիծնը. հիմա չկան երկու լացող ուռենիներից մեկը, կարապների լուսավորված տնակը կղզում և մոդեռն պլաստմասե լապտերիկները: Մնացել է միայն ինքը՝ Կարապի լիճը, և հին լուսանկարները…

 Արմեն Սարգսյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s