Ես 21-րդ դարի ազատ պատանի եմ…

309057_272612616180771_1288747995_n21-րդ դարի յուրաքանչյուր դեռահաս ու պատանի հստակ գիտի, որ ինքն ազատ է և ունի իրավունքներ: Բայց ցավոք նրանց շատ փոքր մասն է միայն հիշում, որ իրավունքների կողքին գրվում են նաև պարտավորությունները, որոնք միգուցե գծում են մեկ ուրիշի իրավունքներն ու ազատությունը:

Այն որ ես ունեմ խոսելու, մտածելու, գործելու ազատությունն, իհարկե, հիանալի է, բայց արդյո՞ք ճիշտ եմ հասկանում ինձ տրված այդքան քաղցր ազատության իմաստը, տեղն ու ժամանակը:

Կարծում եմ, որ մեծամասնությունը չգիտի ու անգամ պատկերացում էլ չունի ազատ գործելու ու ազատ մտածելակերպի մասին:

 …Ես կոպիտ կերպով պատասխանում եմ ուսուցչին` բան չկա. դա իմ ազատության մեջ է մտնում, ծաղրում եմ փողոցով քայլող մարդկանց, վիրավորում բակի տղաներին, տգեղ ու գռեհիկ բառեր օգտագործում աղջիկների մոտ ու չգիտեմ էլ ինչ հիմարություններ անում` համարելով ինձ ազատ, առանց բարդույթների ու իր իրավունքների տեր անձնավորություն:

Չեմ կարծում, որ իմ թվարկած «ազատ պատանին» գոնե մի փոքր իսկապես կապ ունի այդ բառի հետ ու գիտի դրա արժեքը: Համոզված եմ, ազատ մարդը երբեք չի փորձի ապացուցել իր ազատությունն այսպիսի նողկալի արարքներով, ու չի հպարտանա մեկին ավել ծաղրելու պատճառով:

Ցավոք, այսքան գռեհկությունների պատճառով շատերի ազատությունը մաշվել է ու դարձել ուղղակի բառ, մի չնչին արտահայտություն` ամենահիմար ու վատ արարքները արդարացնելու համար:

Դժվար է տալ ազատության սահմանումն ու նշել որոշակի կանոններ, բայց, որ անհրաժեշտ է փոխել շատերի մոտ կարծրատիպացած սխալ ազատությունը` փաստ է:

Ուզում եմ, որ մեր բնական իրավունքը` մեզ տրված ազատությունը կարողանանք ճիշտ օգտագործել, կարողանանք դրա միջոցով խնդիրներ բարձրացնել ու լուծումներ առաջարկել և ի վերջո հասկանանք նրա ճիշտ իմաստն ու դուրս գանք «Ես 21-րդ դարի ազատ պատանի եմ» սխալ տողատակ ունեցող արտահայտության միջից:

Աննա Ստեփանյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s