Մարտյան բենեֆիս

10906302_634Մարտը՝ որպես բնության զարթոնքի ամիս, նորից գալով, մեզ խոստանում է նո՛ր կյանք, նո՛ր սեր, նո՛ր գույներ ու աներևակայելի սպասումներ: Այն իր անունը ստացել է հռոմեացիներից: Մարտն Իտալիայում զուգորդվում էր ամպրոպների ու կայծակների, փոթորիկների   ու  հորդառատ անձրևների հետ: Ահա և տարվա երրորդ ամիսն իր անունը ստացել է պատերազմի ահեղ աստված Մարսից, ով Հռոմ քաղաքի նախահոր՝ Ռոմուլուսի հայրն էր: Նա այնքան գեղեցիկ էր, ահեղ ու բոցագույն, որ վերջինիս անունով տիեզերքի մոլորակներից մեկը կոչեցին Մարս: Երևի այս մոլորակի կարմրությունն ու փայլը մարդկանց հիշեցնում էր պատերազմի ահեղ աստծուն: Բայց անունների հարաբերակցությունը մեր գիտակցմամբ միայն արտաքնապես և տեսականորեն է հնարավոր: Ուստի ներքին կապերի բացահայտման համար դիմեցինք լեզվաբաններին: Պարզվեց, որ մինչև պատերազմներ մղելը, Մարսը եղել է դաշտերի ու նախիրների աստվածը, որոնց կապը գարնան հետ ավելի անմիջական է: Պ. Բեդիրյանի խոսքով, դժվար չէ նկատել, որ Մարս և մարտ բառերը հնչյունական կողմով մի քիչ հեռանում են ս-ի և տ-ի պատճառով: Հարցի լուծումը պարզ է. Մարս /Mars/ անվան լատիներեն սեռականը կլիներ Martis, և սրա հիմքից էլ կազմվել է martius /մարսյան, մարտյան/ ածականը: Ամիսը նախապես կոչվել է Martius mensis՝ «Մարսի ամիս», հետո՝ պարզապես Martius:

 Արմեն Սարգսյան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s