Սեր, որը երբեք չի անհետանա

cuidadoras_escuela_infantil_mamaoca_madridՍերը լինում է տարբեր. կարող ես սիրել ընկերներիդ, հարազատներիդ, սիրել փափուկ գրող սև գրիչը, շնիկիդ, դեղին գույնն ու արևը կամ էլ կարող ես սիրել հիշողությունները, սովորություններն ու լավ երաժշտությունը: Բայց այս բոլորի մեջ կա մի սեր, որը երբեք չի կորի ու չի փոխվի, որը միշտ հարազատ է քեզ, որի մասին կարող ես երկար չմտածել, բայց հաստատ իմանալ նրա բոլոր մանրուքներն ու գաղտնիքները…Մամ, սիրում եմ քեզ շատ, սիրում եմ քո խոսքերն ու խորհուրդները, կատակներն ու ժպիտը: Անգիր գիտեմ քո շարժումները, քայլերիդ ձայնն ու այն, ինչ սիրում ես: Գիտեմ , որ երբեմն սարսափելի եմ ինձ պահում, համառում եմ, բարկացնում…բայց միևնույնն է, համոզված եմ, որ թեկուզ այդպիսին էլ սիրում ես ինձ ու դրանից ոգևորվում եմ, ուրախանում, թաքուն ժպտում: Միայն մի բան եմ շա˜տ ուզում. ուզում եմ, որ միշտ միասին լինենք, միշտ լինես կողքիս ու ժպտաս, բարկանաս վրաս ու ամուր գրկես…Այնքան սովորություններ ունեմ, որոնք կապված են քո հետ ու որոնք այնքան սիրում եմ: Ու թեկուզ գիտեմ, որ ամեն անգամ բարկանում ես, երբ  դպրոցից տուն վերադառնալիս զանգում եմ քեզ ու խնդրում խոսել մինչև կհասնեմ`  միևնույնն է շարունակելու եմ, շարունակելու եմ, որովհետև սիրում եմ ինձ այնքան հարազատ այդ սովորույթը:

…Մամ, եղիր միշտ առողջ ու իմ կողքին (հա, գիտեմ, որ եսասեր եմ), ու ամեն անգամ, երբ պառկեմ քնելու` վերմակով ծածկիր ու համբուրիր ինձ…

 Աննա Ստեփանյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s