Մրցույթ. ուզո՞ւմ ես լրագրող դառնալ

Arevatsaghik-logo-new«Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը հայտարարում է մրցույթ 11-17 տարեկան այն դպրոցականների համար, ովքեր սիրում են գրել, հետաքրքրվում են լրագրությամբ և կցանկանային դառնալ ամսաթերթը ստեղծողներից մեկը:

Խումբն ընտրվելու է մրցութային երկու փուլով, որոնք հաջողությամբ անցնելու դեպքում մասնակիցները կընդգրկվեն ստեղծագործական կազմում և լրագրության անվճար դասընթացներ կանցնեն «Հույսի կամուրջ» ՀԿ գրասենյակում:

Մրցույթի պայմանները

Առաջին փուլին մասնակցելու համար պետք է մինչև մայիսի 1-ը myarevatsaghik@gmail.com հասցեին ուղարկել

  1. մասնակցության հայտը և
  2. հետևյալ թեմաներից որևէ մեկով գրված ստեղծագործություն`
  • «Իմ մեծ ու փոքր հայրենիքը»,
  • «Նամակ աշխարհի հայերին»,
  • «Ամենալուսավոր մարդը»:

Երկրորդ փուլը կանցկացվի ամսաթերթի խմբագրությունում` տեղում հանձնարարված թեմաներով:

Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան ավարտական վկայականներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Անի Պետրոսյանին 56-01-43 հեռախոսահամարով:

—————————————

«Արևածաղիկը» լույս է տեսնում 1999 թվականից, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող և ոչ հաշմանդամ պատանիների և երեխաների կողմից: Ամսաթերթի նպատակն է ավելացնել երեխաների իրազեկությունն իրենց հաշմանդամություն ունեցող հասակակիցների հնարավորությունների մասին և ձևավորել անխտրական վերաբերմունք հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ: Ամսաթերթը տարածվում է նաև մանկական գրադարաններում, մշակութային կենտրոններում, երեխաների խնդիրներով զբաղվող տարբեր հաստատություններում:

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s