ՆՈՐԻՑ ԳԱՐՈՒՆ

imagesԱյդ օրը արթնացա արևի փայլուն շողից,արագ գնացի նայեցի պատուհանից: Հրաշք էր… Սառույցն ու ձյունը,ցուրտն ու քամին կորչել էին, հիմա դրանց փոխարեն մանուշակ ու ձնծաղիկ էին: Գարուն էր…

Մեն այն գարուններից, որ զարդարել էր երկիրը և որ 13 անգամ ապրեց իմ թախծոտ ու տխուր եսը:

Դեռ վաղ առավոտ արշալույսի գեղեցկությամբ հմայած նայում եի:

Նայեցի մեր պարտեզին, որ պճնված ծաղիկներով փայլփլում էր: Նայեցի մեր բակին, որ տարիներով մենակ էի խաղացել այնտեղ, ու աչքերս փակվեցին: Թեև շատ էի տանջվել, թախծել, բայց իմ հոգին թռչում էր, երազի աչքերով նայում ու երազի ականջներով ընկալում աշխարհի իրերն ու ձևերը: Ակնթարթի նման էր անցել 13 տարիս ու թվում էր թե նույն դժվարին ու անհաղթ կյանքն էր, բայց այդպես չէր ինչ-որ բան փոխվել էր: Սիրտս խոսում էր ինձ հետ, նա արդեն նեղացած չէր, հոգիս ինչ որ զգացում ապրելով  հրճվում էր, իսկ հիշողությունս ինչ որ բաներ հիշեցնելով ուրախանում էր: Հիշում էր այն փետրվարի օրերից մեկը, երբ ես գտած իմ եսը քայլում էի գարնան ճանապարհով հիշում էր այն օրը երբ տխրությունը վերացավ, հիշում էր այն աղջկա ժպիտը, ով ուրախացրեց ինձ: 13 տարվա մեջ չէի ապրել այսպիսի գարուն , իմ հոգում միշտ ցուրտ է եղել,բաըց հիմա ապրում եմ գարնան շնչով: Այս հեքիաթ աշխարհն ամեն անգամ քայքայվում է, տարրալուծվում ու նորց կերտվում իր կաղապարում: Այս նորաստեղծ ու հրաշագեղ աշխարհը հոգուս առջև փռում է հեքիաթն ու հրաշքը: Ով կմտածեր,որ այն ցուրտ ու մռայլ ձմեռվանից ոչինչ չէր մնա: Հիմա գարուն է, ծիծաղկոտ եմ, ավելին ասեմ` ուրախ եմ ու ավելին շատ ընկերուհիներ ունեմ:                                                                                                                              Ես դարձել եմ պայքարող, անհանդուրժող, չնահանջող և կարևորը` չարտասվող: Հրաշք է կյանքը, ամեն վայրկյանին մատուցելով նոր հեքիաթ:  Գաղտնիք է կյանքը և պետք չէ միայն տխրել, կյանքը լի է հրաշքներով ու ամեն մի քայլափոխի կբացահայտես մի նոր հրաշք:  Սա է ինձ համար գարունը, երբ ես իսկապես ապրում եմ: Իմ հոգում նորից գարուն է:

Ամալյա Հարությունյան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s