Դեռ գարուններ կան…

imagesԱրևի լույսն առաջին անգամ նրան հպվեց մարտի վերջին օրերին: Նա բացեց փոքրիկ աչքերը, լույսն անսովոր էր նրա համար` գարնանային ամպամած եղանակը, որոտը, կայծակը վախեցրին փոքրիկին, նա արագ փակեց աչքերը և տաքուկ սեղմվելով մյուսներին քնեց: Հաջերդ օրը, երբ բաց կանաչ, գրեթե թափանցիկ փոքրիկը արթնացավ, նա առաջին անգամ տեսավ կապույտ երկինքը, որն ամենեվին սարսափելի չէր, տեսավ աստղազարդ երկինքը և սիրեց այնտեղի բնակիչներին: Անցան օրեր փոքրիկը մեծացավ, ավելի ձգվեց և, երբ առաջին անգամ անձրևի կաթիլի մեջ տեսավ իր պատկերը ` մեծամտացավ իր հստակ գծերով, գեղեցիկ կտրվածքով և մուգ կանաչ փայլով: Նա անտեսելով ամեն ինչ և ամենքին սկսեց հիանալ իրենով և քամու սուրոցի տակ պարելով անընդհատ կրկնում էր, որ ծիածանը գեղեցիկ է, բայց անհետանում է անձրևից հետո, արևն անհետանում է մութն ընկնելուց հետո, աստղերը` լուսաբացից հետո, իսկ նա և իր գեղեցկությունը հավերժ են: Նա ամենևին մոռացել էր այն աեաքելությունը, որի համար աշխարհ էր եկել, սակայն ամառային տաք արևը խամրեցրեց նրա փայլը, ձիգ գծերը վերախվեցին փոքրիկ ակոսների և օր օրի դրանք սկսեցին ավելի ծանրանալ և հիշեցնել այն ամենի մասին ինչն, ըստ նրա, անցողիկ և անիրական էր: Վերջին անգամ նա իր ամբող շուքով փայլեց աշնանային մի ցուրտ երեկո, և այս անգամ քամին նրա հետ չպարեց, այլ իր բարձունքից ցած նետեց: Օրեր անց, չորացած տերևը չնկատվելով անցորդների կողմից տրորվեց և հոգու ցավը ստիպեց նրան հասկանալ, որ ամեն շնչավոր էակ ունի առաքելություն, իսկ նրանը միանշանակ այլ էր: Տաք արցունքները հոսում էին նիա աչքերից, իսկ սառը ձյունը իջնում էր վեևից: Եվ հենց այդ պահին ընկնող փաթիլներից մեկը նկատելով «տերևին» կամացուկ շշնջաց նրա ականջին. «Դեռ գարուններ կան առջևում»…

Զարուհի Հովհաննիսյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s