Հայաստանում՝ խորունկ ձմեռ

  may_2736cՄայիսը գարնան զարթոնքի, աշխատավորական տոնի բերկրանքի, հայության հաղթանակների ցնծության ըմբոշխման ամիսն է:

Իսկ հնու՞մ:

Պարզվում է, որ Հին Հռոմում էլ են մայիսյան տոնախմբություններ և հանդիսություններ եղել: Դրանք կոչվել են majuma (մայումա). այս բառին որքա՜ն մոտ է ռուսերեն  майовка-ն, որով անվանում են մայիսի 1-2-ի տոնական զբոսանքները:

Գարնանային այս զվարթ ամիսը հռոմեացիները կոչել են Majus (մայուս), ամբողջական՝ Majus mensis (մայուս մենսիս), այսինքն՝ «Մայայի ամիս». անգլերեն՝ May (մեյ), ֆրանսերեն՝ mai (մե), գերմաներեն՝ Mai (մաի), ռուսերեն՝ май:

Իսկ ո՞վ էր Մայան:

Այս անվամբ հռոմեացիները կոչել են երեք դիցուհու՝ Ատլանս (Ատլանտ) աստծո և Պլեոնե աստվածուհու դստերը՝ Մերկուրիուսի մորը, յոթ քույրերից՝ պլեադներից մեկին, ինչպես նաև Ֆաունուս աստծո ու Մարիկա հավերժահարսի դստերը:

Սակայն մայիս ամսանունն ավելի կապվում է վերջինին, քանզի նա գարնան, զարթոնքի, առատության աստվածուհին էր: Սա առաջին դեպքն է, որ ամիսը «պսակվում է»  կնոջ անվամբ:

Եթե Հին Հռոմում 5-րդ ամսին գարուն էր, ապա Հայաստանում՝ խորունկ ձմեռ. այդ ամիսը համապատասխանում է անշարժ տոմարի դեկտեմբերի 9-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածին:

Այս ամսին մեր նախնիները, խոնջացած ամառային ու աշնանային գործերից, փակվում էին ձյունե սավանով ծածկված տներում, իսկ նրանց անասունները, ձմեռային նույնպիսի «բանտարկության» մեջ, զուգավորվում էին. այդ պատճառով էլ հայոց 5-րդ ամիսը կոչվում էր քաղոց, որ, փաստորեն, նշանակում է «անասունների զուգավորության ամիս»: Այս բառի արմատն է քաղ (դեռևս չստուգաբանված), որ նշանակում է թե՛ «անասունների զուգավորություն», թե՛ «նոխազ, արու այծ» և կապ չունի քաղել  բայի հետ:

Արմեն Սարգսյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s