Ասա՛ «Հայր մեր»

1252508077_8792965_4e8e6f7e3daa7«Այս աղոթքը բնույթով պարզ է և խոսքի առավել վեհություն ունի. դեպի վեր հայել տվեց և Աստծուն Հայր անվանել սովորեցրեց բոլորին»

Սբ. Եղիշե Վարդապետ («Հայր մեր» աղոթքի մասին)

                                                                                                           Ասա՛ «Հայր մեր»

Ասա՛ «Հայր մեր», եթե նույնիսկ որպես որդի չես ապրում. թերևս հիշես, թե Աստված քո Հայրն է:

Ասա՛ «Որ երկնքում ես», եթե նույնիսկ միայն երկրավորներով ես հետաքրքրված. թերևս միտքդ բարձրանա Երկինք:

Ասա՛ «Սուրբ թող լինի Քո անունը», եթե նույնիսկ միայն քո անունն ես փառաբանում. թերևս անդրադառնաս, թե անունդ անարժեք է առանց Աստծո:

Ասա՛ «Թող Քո Արքայությունը գա», եթե նույնիսկ ուզում ես ամեն ինչ քեզ ծառայեցնել, թերևս մի օր ձգտես Երկնքի Արքայությանը:

Ասա՛ «Թող Քո կամքը լինի», եթե նույնիսկ միայն քո կամքն ես կատարում, թերևս գիտակցես, թե Աստծո կամքը քո սրբությունն է:

Ասա՛ «Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր», եթե նույնիսկ հացդ չես բաժանում մերձավորիդ հետ. թերևս հոգիդ ազատվի երկրավոր կապանքներից:

Ասա՛ «Ների՛ր մեզ մեր մեղքերը», եթե նույնիսկ չես ներում քեզ նախատողին. թերևս հասկանաս, թե ներումը դուռն է Երկնքի:

Ասա՛ «Մի՛ տար մեզ դեպի փորձություն», եթե նույնիսկ հոգիդ ենթարկում ես փորձության. թերևս մի օր քայլես արդարության ու սրբության ճանապարհով:

Ասա՛ «Այլ փրկի՛ր մեզ չարից», եթե նույսիսկ միայն չարն ես ուզում գործել. թերևս մի օր գիտակցես, թե Աստված է քո միակ Փրկիչը:

Ասա՛ «Ամեն», եթե նույսիսկ խոսքիդ հավատարիմ չես. թերևս խիղճդ արթնանա՝ դառնալու համար հավատարիմ ու հարազատ որդի:

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s