Գնդլիկ Պիցցուլիկ

imagesԱչքերս բացեցի ու տեսա, թե ինչպես է ինչ-որ մեկը ինձ շոյում: Դեռ չծնվածս ժամանակ լսել էի, որնորածին երեխաներին առաջինը իրենց մոր գիրկն են տալիս: Ուրեմն՝ այս մարդը, որ պառկեցնում էր ինձ տաքուկ անկողնում իմ մայրիկն էր:

Մայրս բարձրահասակ ու գեր տղամարդ էր՝ սպիտակ, թավ բեղերով: Իրար շատ նման էինք. մեծ ու սև աչքեր ուներ՝ զեյթունի պես, իսկ իմ աչքերն իսկական զեյթուններ էին: Մազերը հավաքված էին սպիտակ գլխարկի տակ, իսկ իմ մազերը խառը կանաչիներ էին:
Ուշադիր մայրիկիս սպիտակ բեղերին էի նայում, երբ նկատեցի, որ գլխիցս արյուն է գալիս:
— Մա՜մ, փրկի՜ր, ես մեռնում եմ,- բղավեցի ու թռա մամայիս գիրկը՝ արյունոտելով նրա ճերմակ խալաթը:
— Այ խելառ, սա արյուն չէ, այլ կետչուպ: Իսկ հիմա հանգստացի՛ր ու խելոք պառկի՛ր թավայի մեջ, որ քեզ դնեմ ջեռոցը:

Բայց ջեռոցը դնելուց առաջ մայրիկս «պանիր» կոչվող ինչ որ սպիտակ բան ցանեց վրաս: Երևի ուզում էր, որ իր շորերի պես ձյունաճերմակ դառնամ: Ապա դրեց տաքուկ ջեռոցը, որպեսզի ես քնեմ, արթնանամ ու մե՜ծ, սիրուն Պիցցա դառնամ:

— Պա՜պ, պիցցան երբ պատրաստ կլինի: Էնքա՜ն սոված եմ:
— Պապա՛, ուտել, ուտել ենք ուզում:
— Հիմա, պիցցան պատրաստ կլինի ու կուտենք, բալիկներս:

«Աաաաա՜, նրանք, այդ փոքրիկ վայրենիները, որ իմ մամային պապա են ասում, ուզում են ուտել ինձ: Փաստորեն՝ մամաս ինձ չէր քնացնում այլ եփում էր ջեռոցում: Ու՜յի, քիթս վառվեց, պետք է շտապ փախնել այստեղից, քանի դեռ չեն կերել ինձ…»

Մինչ մամայի ճտերը որոշում էին, թե որը որ կտորս պիտի ուտի, ձեռքս, որ սոխի կտոր էր, դրել էի նրբերշիկի կտոր ոտքիս ու արյունոտ մատներով քորում էի մազերս. «Ի՞նչ անեմ սրանցից ազատվելու համար»: Բայց հասկացա, որ մտածելու ժամանակ չկա ու պիտի վազեմ. արագ դուրս թռա թավայից, նրբերշիկ-ոտքերս սկսեցին այրվել ու մի կերպ թռվռալով հասա բռնակին. մի ոտքս թռավ, բայց մի ոտքով ու 2 սոխ-ձեռքով կախվեցի բռնակից:
Մայրիկ-հայրիկը լավ չէր փակել դուռը ու արանքից դուրս հանեցի աչքերիցս մեկը: Բկլիկ գազաններից մեկն արագ նկատեց ու մտածելու ժամանակ անգամ չունեի` թռա ցած ու հասկացա, որ այլևս ձեռք չունեմ:
«Հո՞ չեմ հանձնվելու». մտածում էի ու վազում` ընթացքում կորցնելով նրբերշիկիս կտորներն ու զեյթունի բարակ տաշեղները:
-Հլը մի սրան տեսեք, հե~յ բռնիր դրան, հո՞ սոված չենք մնալու:
-Հետ արի’, այ անպիտան, մենք սոված ենք:
-Որ բռնել եմ է, խժռելու եմ, որ սատկես պիցցայի մեկը:
-Շու՜նը, փրկիր մեր պիցցան, պա~պ:

Մրցավազքին միացան նաև շունն ու մայրիկ-հայրիկը, բայց ես թաքնվեցի դռան արանքում, հետո մտա այգի. հարմար տեղավորվել էի հարևանի աղբարկղի խորքերում, երբ մի սիրունիկ, փոքրիկ պիցցա եկավ ինձ հյուր: Նրանից իմացա, որ ընկերներին կերել են ու կշտացել մինչև հերթն իրեն է հասել: Հիմա նա ինձ հետ է:

Մարիամ Սարիբեկյան
Ռուբինա Դավթյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s