Արոնյան. Պետք է խոսենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին

Picture 070Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» խորագիրը կրող շախմատային մրցաշարը` աշխարհահռչակ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ: Միջոցառումն արդեն երրորդ անգամ կազմակերպում է «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպությունը Առաքելություն Արևելք միջազգային կազմակերպության հետ համատեղ` Դանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Մրցաշարի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքին լիարժեք ներառման և հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին:
Բացման խոսքով հանդես եկան «Հույսի Կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը և շախմատիստ Լևոն Արոնյանը.
-Մրցաշարի նպատակն է ևս մեկ անգամ հասարակության մեջ բարձրացնել իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց խնդիրների մասին,-ասաց Սուսաննա Թադևոսյանը և հավելեց,- Ինչու հենց շախմատը, որովհետև մեր բոլորի կողմից սիրված Լևոն Արոնյանը կխաղա «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» նշանաբանի ներքո՝ փորձելով մարդկանց վերաբերմունքի մեջ հասնել փոփոխության: Պետք է հասկանալ, որ բոլոր մարդիկ ունեն նույն հավասար իրավունքները:
-Մենք պետք է խոսենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին: Կարծեմ, լավ հնարավորություն է ինչ-որ ձևով մարդկանց ցույց տալ, որ շախմատիստներն էլ են սիրում ու հարգում մեր ժողովրդին: Եթե մենք մի փոքր բան կարող ենք անել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը ավելի լավը դարձնենք, ապա պետք է անենք, դա մեր պարտքն է: Ես մեծ բավականություն եմ ստանում այսպիսի մրցաշարերից,-նշեց գրոսմայստեր Արոնյանը:
Լևոն Արոնյանի հետ 24 խաղատախտակների առջև հաշմանդամություն ունեցող անձինք, լրագրողներ, հասարակական, պետական գործիչներ և շախմատասերներ:

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s