ՙՊապիկիս աշխարհում եմ

imagesՊապիկիս մահից հետո առաջին անգամ էի նրա աշխատասենյակ մտնում: Միշտ ինձ համար ինչ-որ խորհրդավոր բան կար այնտեղ. երբ փոքր էի, կարծում է, որ գրքերի հերոսներն են այնտեղ ապրում, բայց նրանց միայն պապիկս էր տեսնում: Նա նստում էր անկյունի բազմոցին, հսկա պահարանից մի գիրք ընտրում ու ժամեր շարունակ ծխամորճը ձեռքին ընթերցում էր այն: Ծխախոտի ծուխը ծածկում էր ամբողջ սենյակը, դրա միջից միայն պապիս կլորավուն, իմաստուն աչքերն էին երևում: Երբ զայրացած էր լինում, առանձնանում էր` իր հանգիստը գտնում գրքերի աշխարհում:

Վերջապես համարձակությունս ներեց, ու ներս մտա, արցունքներս պինդ պահել էի աչքերիս խորքում… կարոտել էի նրան… Այստեղ ամեն ինչ նույնն է, իր սիրելի գիրքը սեղանի ծայրին է` վրան կլոր ակնոցը: Ծխախոտի ծուխը դեռ ծածկել է սենյակն ու գրապահարանը: Մշուշի միջից հազիվ նկատեցի դարակի ծայրին դրված շա•անակա•ույն, հաստափոր գիրքը… Այն ասես ինձ էր կանչում, թվում էր` բացեմ այնտեղից պապս է ինձ ջերմ ժպտալու:
Հիմա գրքերի աշխարհն իմն է…Պիտի ձգտեմ կարդալ պապիս կարդացած գրքերի գոնե կեսը, որ նա իր գրքերից նայի ինձ ու հպարտանա:

Մի քանի ամիս է անցել. օրվա մեծ մասը ՙպապիկիս աշխարհում՚ եմ անցկացնում…անվերջ կարդում եմ, բայց ծարավս չի հագենում, կարոտս` նույնպես: Հաճախ պապիկիս նմանեցնում եմ գրքերի իմաստուն հերոսներին: Ջանում եմ չխաթարել գրքերի աշխարհի անդորրը, այնտեղ ամեն ինչ այլ է:
Արդեն ինձ համար առանձնացրած մի քանի սիրելի հեղինակ ու ստեղծա•րործություն ունեմ, գրքերի փոքրիկ աշխարհ եմ ստեղծել ինձ համար… Ճանապարհորդում եմ այդ աշխարհում, երբեմն, երբ մենակ եմ, զրուցում եմ հերոսների հետ, երկխոսության մեջ մտնում հեղինակի հետ, վիճում, ինքս ինձ համար վերջաբաններ եմ ընտրում, փոխում հերոսների ճակատագրերը…
Հիմա համոզված եմ, որ արեգակնային համակար•ում ամենաջերմ ու ամենաբարի մոլորակը գրքերի աշխարհն է, այնտեղ ես այն եմ ինչ կամ. անկեղծ եմ ինքս ինձ հետ…
Այս աշխարհը երբեք չի հնանում, այն միշտ նոր է ու փնտրելու դեպքում միշտ մի նոր բան կգտնես այնտեղ… Ես դեռ փնտրում եմ, ու երանի այդ ճանապարհը անծայր լինի…

Աննա Հարությունյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s