Մի ամբողջ ճամպրուկ վառ տպավորություններ

1239460_511608962255562_1173342384_nԿյանքում լինում են պատահական հանդիպումներ, որ հիմնովին փոխում են կյանքդ…

Լյուդմիլա Կուխը տաղանդավոր լրագրող է, դերասանուհի, դասավանդում է Կիևի պետական համալսարանում: Բանաստեղծական երկու գրքի հեղինակ է՝ <<Մեղանչած երջանիկ կինը>> և<<Զուգամետ բառեր>>: Հրաշալի նկարում է, ունի աստվածային ձայն,  ասմունքում է և պարզապես շատ լավ ընկեր է: Հայաստան էր եկել ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակում. ղեկավարում էր ուկրաինացի ուսանողների խումբը: Մեր երկիրը նրա համար առեղծվածային բացահայտում էր, որտեղ, ինչպես ինքն է փաստում, հեռանալիս թողեց իր հոգին: Այս օրերին մի երազանք էլ ավելացավ նրա կյանքում, որ ինչ-որ ժամանակ կգա Հայաստան իր նոր գրքի շնորհանդեսով, որ նվիրված կլինի մեր երկրին:

 

-Ինչպիսի՞ն էիք պատկերացնում Հայաստանը:

-Երբ ես իմացա, որ հնարավորություն ունեմ մեկնել Հայաստան, շատ ուրախացա, որովհետև սիրում եմ ճանապարհորդել, ճանաչել նոր երկրներ, տեսնել նոր սովորույթներ ու մշակույթներ: Հայաստանն ինձ համար հեռավոր երկիր էր, որի մասին ես գրեթե ոչինչ չգիտեի, բացի այն, որ նա կա քարտեզում, ուստի հետաքրքրությունն ավելի մեծ էր: Երբ եկա, հասկացա, որ այն բազմադարյան մշակութային օրրան է, որ յուրաքանչյուր ոք պետք է անպայման տեսնի, թող որ կյանքում միայն մեկ անգամ: Ես հիմա երջանիկ եմ, որ Հայաստանի մասին գիտեմ ավելի, քան իմ աշխարհագրական պատկերացումներն էին:

-Ի՞նչը գրավեց  Ձեզ  Հայաստանում:

-Շատ դժվար է պատմել: Առաջին տպավորությունը խելահեղ գեղեցիկ լեռներն էին, լեռներ, որպիսին ես երբեք չէի տեսել, թեև շատ եմ ճանապարհորդել:Լեռներ, որ, չգիտեմ՝ ինչպես, բայց կանչում են իրենց վեհությամբ: Թեև ես շատ խանդոտ ուկրաինուհի եմ, հայկական լեռներն ինձ շատ դուր եկան: Ինձ զարմացրեք հայերի հոգևոր մշակույթը, դուք շատ հզոր հավատ ունեք: Այո, հնարավոր է մտածել, որ կարևոր պահին Աստված հայերից երես է դարձրել, միևնույն է, անգամ ցեղասպանությունից հետո նրանք շարունակում են հավատալ, եկեղեցիներ կառուցել, հիշել՝ առաջինն էին, որ ընդունեցին քիրատոնեությունը՝ որպես պետական կրոն:

-Ի՞նչ կա Հայաստանում, որ ուրիշ ոչ մի տեղ չես գտնի:

-Գիտեք, առաջին հերթին ոչ թե բնությունը, այլ մարդիկ, ովքեր ապրում են այստեղ, նրանք շատ հարուստ հոգի ունեն, անմիջական են ու պարզ, պատրաստ հյուրին տալ ամենն, ինչ ունեն, միայն թե նա երջանիկ լինի: Նրանք հեշտորեն են ցույց տալիս իրենց երկիրը, պատմում իրենց մասին: Այնուամենայնիվ, ամեն տողի և բառի հետևում, ամեն հայի աչքերում կարելի է տեսնել խոր վիշտ, պատմական դառը անցյալ: Բայց ամեն ինչ առջևում է, ես ուզում եմ, որ հայության մեջ ավելանա  հավատը, հույսը լավ ապագայի հանդեպ: Կարծում եմ, որ համբերատարությունն ու աշխատասիրությունը կանեն իրենց գործը:

-Ի՞նչ ընդհանրություն կա հայկական և ուկրաինական մշակույթների միջև:

-Ես արդեն մտաբերեցի ավանդույթները հայ և ուկրաինացի ժողովուրդների: Ես շատ եմ սիրում Ուկրաինան, բայց տասը օր մնալով Հայաստանում՝ ես ուրիշ դարձա: Անգամ եթե այլևս չկարողանամ այստեղ գալ, երբեք չեմ մոռանա Հայաստանը: Նա իմ սրտում զբաղեցրեց մի փոքրիկ ու լուսավոր անկյուն, այդ պատճառով երբեք այդտեղից չի գնա: Պետք չէ համեմետել Հայաստանը Ուկրաինայի հետ. նրանք բավականին տարբեր են: Բայց ինձ դուր է գալիս, որ մենք հեշտ ենք ընդհանուր լեզու գտնում և թող որ ռուսերեն:Լսում ենք միմյանց երգերը և չհասկանալով բառերը՝ հասկանում ենք ինտոնացիան, հոգին, տրամադրությունը: Մեզ համար պարզում ենք, թե ինչպես պետք է ճիշտ ապրել, ընկերություն անել, սիրել ու հասկանալ այլոց մշակույթը, գնահատել խաղաղությունը: Եվ ես շատ եմ ուզում, որ նամնօրինակ այցելություններով մենք սովորենք լինել մարդկային, ընկերասեր, խաղաղ ու բարի, որ մեր օրերում այնքա՜ն շատ է պակասում մարդկությանը:

-Ի՞նչ սովորեցիք հայաստանյան ընկերներից:

-Այո, այստեղ ես շատ ընկերներ ձեռք բերեցի: Կարծում եմ, եթե ժամանակը թույլ տար, նրանց թիվն ավելի կմեծանար: Այս մարդիկ, որքան էլ տարօրինակ է, միշտ ժպիտով են նայում աշխարհին, հյուրընկալ են և ազնիվ, բացում են իրենց սիրտը և թույլ տալիս դիմացինին ներս մտնել: Մարդիկ, որոնց նաև հեշտ է նեղացնելը, բայց նրանք կարողանում են ներել, հասկանալ: Երբ տխուր ես, նրանք այդ նկատում են  մի հայացքից, հնարավորություն են տալիս քեզ զգալ, ինչպես տանը, որի համար նրանց առանձնակի շնորհակալություն:

-Երբ վերադառնաք Ուկրաինա, ի՞նչ կպատմեք Հայաստանի մասին:

-Ես կմեկնեմ մի ամբողջ ճամպրուկ վառ տպավորություններով, ժպիտով, բանաստեղծություններով, որ ես գրեցի այստեղ՝ Հայաստանում, մաղթանքներով և հորդորով, որ ամեն ոք կյանքում թեև մեկ օրով, բայց անպայման պետք է գա Հայաստան, ապրի այս գեղեցկության մեջ, շնչի այս օդը, նայի երկնքին, տեսնի մայրամուտը, Սևանը, որ ինձ հիացրեց, այն խելահեղություն է, որ պետք է պարզապես տեսնել, տեսնել, թե ինչպես են ամպերն իջնում հայկական լեռներին, քնքշորեն գրկում, ինչպես են ճախրում ճայերը… գիտեք, հնարավոր չէ նկարագրել, երբ տեսնեք, իսկույն կհասկանաք:

Արմեն Սարգսյան

 

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s