Մայրաքաղաքի իմ տոնն առանց քեզ

sms-3099Արևոտ, պայծառ օր է Երևանում: Քաղաքն այսօր տոնում է ծննդյան 2795-ամյակը: Տոնական տրամադրություն է ամենուր: Փոքրիկները փուչիկներ ու գույզգույն ժապավեններ ձեռքներին վազվզում են փողոցներում, գուցե դեռ չհասկանալով, որ իրենք են քաղաքի վաղվա տերերը:

Տարվա իմ ամենասիրելի տոներից մեկը սակայն մենակ եմ նշում: Կարող էի իհարկե ընկերներիս միանալ, բայց այսօր ցանկացա քայլել երևանյան այն փողոցներով, լինել այն այգիներում` ուր միասին ենք եղել: Այսօր ավելի քան ուրախ եմ, որ Երևանն իր պատմության մեջ իմ ու քո պատմությունն էլ է պահում: Ուրախ եմ ու վստահ, որ դու էլ այսօր կլինես քաղաքի այն հատվածում, որտեղ Երևանի անցյալ տոնը միասին էինք նշում: Միայնությունս չի խամրում այն գույներն ու տրամադրությունը, որ իշխում է մայրաքաղաքում:

Մի քանի րոպեից մեր Մոսկովյան պուրակում կլինեմ: Հիշողություններից ծնված ժպիտով կնայեմ այն զույգին, որ նստած կլինի մեր նստարանին ու կգնամ Կասկադ: Երիտասարդների ամբոխի մեջ աչքերով քեզ կորոնեմ, որ հայացքիդ մեջ կարդամ այսօրվա տոնի քո տրամադրությունը: Եթե չգտնեմ քեզ, չեմ տխրի. չէ որ նաև այսպես է կերտվում Երևանի պատմությունը:

Ա. Պ.

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s