Նամակ Երևանին

imagesՈղջույն Երևան, ինչպե՞ս ես:

Այսօր ուզում եմ քեզ պատմել հենց քո մասին: Գիտեմ, հիմա կմտածես, թե այդ ինչպես պիտի պատմեմ քեզ քո մասին, բայց կպատմեմ ու կիմանաս, թե ով ես: Երբ մենք ծանոթացանք, դեռ շատ փոքր էի ու դու ինձ համար միայն ժպիտների աղբյուր էիր` քո շատրվանները, կենդանաբանական այգին, պոնչիկանոցը: Ես սիրում էի քեզ միայն այն պատճառով, որ դու երկար ժամանակ իմ երազանքների քաղաքն էիր ու ես քո գրկում չէի ապրում, բայց եկավ մի օր, որ ես վերջապես եկա քեզ մոտ: ՈՒ, չես պատկերացնի, թե  ինչքան ուրախ էի նորից տեսնել քեզ, մտածում էի, որ քո շնորհիվ կիրականացնեմ բոլոր  երազանքներս, որ վերջապես երջանիկ մարդ կդառնամ, բայց ամեն ինչ այդքան էլ այդպես չէր: Հա, ես հենց առաջին օրերից նկատեցի, որ դու կեղտոտ ես ու փոշոտ, որ տրանսպորտդ լավ պայմաններում չէ, որ լիքը խնդիրներ ունես, որոնք այդպես էլ չեն լուծվում: Բայց, լավ, արի ես քեզ քո թերություններից չպատմեմ, որովհետև դու ինքդ էլ շատ լավ ես տեսնում ու բոլորն են տեսնում այդ ամենը: ՈՒղղակի  ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ հյուրասեր քաղաք լինելու ու  ինձ օգնելու համար: ՈՒզում եմ իմանաս, որ  թեկուզ և աշխարհում Լոնդոն ու Մադրիդ կա, որ կան  Փարիզն ու Տոկիոն, բայց ամեն մի հայի սրտի խորքում կաս դու` միակ ու սքանչելի քաղաքը, որ միշտ մեր կողքին է: Շատ ուրախ եմ, որ ծանոթացանք Երևան,  շատ ուրախ եմ նաև, որ ընդունեցիր իմ գալուստը Գյումրիից ու ես էլ դարձա քո մասնիկը: Իմացիր, որ ապրում ես ամեն մի երևանցու ու  ոչ երևանցու սրտում, որ դու մեր քաղաքն ես, որ ուրախանում ենք հաջողություններովդ ու տխրում անհաջողություններովդ:   Լավ մնա, լիքը հաջողություններ քեզ:

Սիրով` Մարիամ Սարիբեկյան 

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s