Իմ երևանցիները…

15Մեկ տարի առաջ, երբ ԱՄՆ-ում մասնակցում էի հաշմանդամություն ունեցող կանանց համար նախատեսված դասընթացներին, Երևանից ընկերներս ինձ անընդհատ հարցնում էին՝ Զառ, էդ ինչ ա պատահել, որ սայլակին ես: Պատճառն այն էր, որ ԱՄՆ-ում ապահով և ինքնուրույն տեղաշարժվելու համար ես օգտվում էի մոտորասայլակից, որով ազատ ելումուտ էի անում թե քաղաքային տրանսպորտ, թե խանութներ և գրադարաններ, թե հասարակական այլ վայրեր: Զգում էի այն, ինչ երբեք չէի զգացել իմ քաղաքում. Ազատություն:

ԱՄՆ-ում ինձ հյուրընկալող ընտանիքը վերադարձիս նմանատիպ սայլակ նվիրեց, որպեսզի ես իմ երկրում էլ հնարավորինս ինքնուրույն տեղաշարժվեմ: Բայց… Առաջին դժվարություններին հանդիպեցի երբ Զվարթնոց օդանավակայանից պետք է սայլակը տուն տեղափոխեինք. այն չի ծալվում և որևէ կերպ չի տեղավորվում սովորական մեքենայի բեռնախցիկում:

Այնուամենայնիվ, դրանով դուրս եկա Երևանում շրջելու: Բնականաբար, նույն ազատությունն ու անարգել միջավայրը չէի էլ ակնկալում իմ քաղաքում: Այստեղ կարճ տարածություն անցնելու համար անպայման որևէ մեկը պետք էր, որպեսզի օգներ ինձ անցնելու նույնիսկ այն թեքահարաթակներով, որոնք կառուցված են իբր թե միջավայրը մատչելի դարձնելու համար: Սակայն այս բոլոր խնդիրներով հանդերձ ես ինձ համար մի շատ կարևոր բացահայտում արեցի. նորովի ճանաչեցի երևանցիներին:

Հենց որ դրսում մի խոչընդոտի էի հանդիպում, չէի էլ հասցնում նկատել, թե ինչպես է օգնողների բանակը հայտնվում. կանայք, երիտասարդներ, տղամարդիկ, մեծահասակներ… Մի անգամ, երբ ուզում էի խանութ մտնել գնումների, մի զույգ օգնեց հաղթահարել մուտքի առջևի աստիճանները: Գնումնրես կատարելուց հետո դուրս եկա, տեսնեմ՝ զույգը դեռ կանգնած սպաում է, որ դուրս գամ, օգնեն իջնեմ աստիճանները:

Մարդկային ուշադրությունն ամենակարևոր բանն է, որ մեզ միշտ շոյում ու ջերմացնում է, անկախ նրանից, թե ուվ է այն մեզ նվիրում: Ես նմանատիպ վերաբերմունքի արժանացել եմ և՛ ԱՄՆ-ում, և՛ Բրիտանիայում, և՛Թուրքիայում, բայց բոլորովին այլ է, երբ քո հանդեպ հոգատար են քո տանը՝ Երևանում:

Հիմա միայնակ՝ առանց ուղեկցության դուրս եմ գալիս Երևանում զբոսնելու, գնումներ կատարելու, որովհետև վստահ եմ՝ եթե օգնության կարիք ունենամ, երևանցիները կողքիս են…

Զարուհի Բաթոյան 

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s