Իմ ու քո Երևանը

YER1_3_82182256_large_82137479_EREVANԻմ գեղեցիկ, երիտասարդ քաղաքը, որ չեմ կարող համեմատել ոչ մի եվրոպական քաղաքի հետ. այն առանձնահատուկ է իր հմայքով, իր խնդիրներով, երևանցիներով ու առօրյայով: Քայլել Երևանի փողոցներով, շրջել հրապարակներում, տեսնել բնակիչների ուրախ, հաճախ նաև մտազբաղ հայացքները:

Տարբեր է Երևանը յուրաքանչյուրի համար: Մեկի համար հարմարավետ, մյուսի համար` ոչ, գուցե ջերմ, բայց նաև` սառը: Ինձ համար այն աշխարհի մայրաքաղաքն է գուցե տարօրինակ է, բայց սիրում եմ նաև Երևանի խնդիրները. գիտեմ, որ վաղ թե ուշ կհարթվեն դրանք:

Երևանը մի մեծ տուն է, որտեղ ապրում եմ ես, Դու, հին ու նոր երևանցիները, կողք կողքի կանգնած Թումանյանն ու Սպենդարյանը, մտազբաղ Իսահակյանը, հպարտ հայացքը պարզած Աբովյանն ու ծաղկավաճառ Կարաբալան: Քաղաքը բոլորինս է փոքրիկինը, որն առաջին քայլերն է անում զբոսայգում, կռացած, իմաստուն ծերունուն, որ փողոցներում երիտասարդությունն է կորցրել… Այնքան եմ սիրում քայլել փողոցներում ու հետևել, ժպտալ նրանց:

Առավոտից երեկո… Երևանը փոխվում է ցանկացած ակնթարթ, խավար մշուշով պատված այն ավելի խորհրդավոր է, ինչ-որ գաղտնիք է պահում, որ առավոտյան լույսի հետ հայտնի:

Երբ քայլում եմ Կարապի լճի մոտով  մանկությունս եմ հիշում, համալսարանի այգին, արդեն, երիտասարդությունս է. «ՙԿյանքս քեզ հետ է կապված, Երևա′ն»…

Երևանը ջերմություն է, որ տաքացնում է ինձ ու Քեզ, ես էլ պատրաստ եմ իմ ներկայությամբ նրան տաքացնել:

Աննա Հարությունյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s