Տարվա թռչուն 2014

«Տարվա թռչուն 2014»Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը (BirdLife Հայաստանում) հրավիրում է ձեզ մասնակցելու հասարակական քվեարկմանը, որի նպատակն է` ընտրել  2014 թվականը խորհրդանշող թռչնատեսակը: “Տարվա թռչուննախաձեռնության նպատակն է սևեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների և նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին: Նախաձեռնությունը նվիրված կլինի քվեարկման արդյունքում առավելագույն ձայներ հավաքած թռչնատեսակի պահպանմանը և ուսումնասիրմանը: Ամբողջ տարվա ընթացքում անց են կացվելու ուսուցանող միջոցառումներ ուղղված թռչնատեսակի ուսումնասիրմանը, հանդիպումներ դպրոցականների եւ տեղական համայնքների հետ, ինչպես նաև կբաժանվեն տպագրանյութեր (պաստառներ, թերթոններ, օրացույցներ, «Թռչուն 2014»  կպչուն զարդապատկերներ): Քվեարկությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, իսկ թե որ թռչնատեսակը կդառնա տարվա խորհրդանիշ, կախված է միմիայն ձեզանից: Քվեարկելու համար այցելեք` http://aspbirds.org/:

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s