Տարվա թռչուն 2014

 

Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը (BirdLife Հայաստանում) հրավիրում է ձեզ մասնակցելու հասարակական քվեարկմանը, որի նպատակն է` ընտրել  2014 թվականը խորհրդանշող թռչնատեսակը:
Տարվա թռչուննախաձեռնության նպատակն է սևեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների և նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին: Նախաձեռնությունը նվիրված կլինի քվեարկման արդյունքում առավելագույն ձայներ հավաքած թռչնատեսակի պահպանմանը և ուսումնասիրմանը:
Ամբողջ տարվա ընթացքում անց են կացվելու ուսուցանող միջոցառումներ ուղղված թռչնատեսակի ուսումնասիրմանը, հանդիպումներ դպրոցականների եւ տեղական համայնքների հետ, ինչպես նաև կբաժանվեն տպագրանյութեր (պաստառներ, թերթոններ, օրացույցներ, «Թռչուն 2014»  կպչուն զարդապատկերներ):
Քվեարկությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, իսկ թե որ թռչնատեսակը կդառնա տարվա խորհրդանիշ, կախված է միմիայն ձեզանից:

Քվեարկելու համար այցելեք`

http://aspbirds.org/

Կամ լրացված քվեաթերթիկը ուղարկեք  հետևյալ հասցեին`

Պ. Սևակի 7, Երևան 0014, Հայաստան

Հայաստանի թռչունների պահպանման միություն

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s